Սուլուխի կամուրջ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուլուխ կամուրջ, կամուրջ Արածանի գետի վրա, Մուշ - Խնուս ճանապարհին, Սուլուխ գյուղի մոտ։ Այն կառուցվել է 867 թվականին Սուլուխ անունով մի հայի կողմից։ Կամուրջն ունի 190 մետր երկարություն և կառուցված է 12 կամարների վրա[1]։
Երկիր | ![]() |
---|---|
Տեղանք | Մուշ |
Տեսակ | ճանապարհային կամուրջ |
Հատում է | Արածանի |
Կառուցվել է | 867 |
Կառուցող | Սուլուխ |
Երկարություն | 190 մ |
![]() | |
![]() |
1907 թվականի մայիսի 27-ին Սուլուխ կամրջի մոտ է զոհվել հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի, ՀՅԴ անդամ Գևորգ Չաուշը[1]։

Տարիներ շարունակ հայերը, ինչպես Արևմտյան Հայաստանից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից, այցելելով Մուշ, պարտադիր կերպով իրենց հարգանքի տուրքն էին մատուցում հերոսին՝ այցելելով նրա նահատակման վայր՝ Սուլուխ կամուրջ, ինչը դուր չէր գալիս Թուրքիայի ղեկավարությանը, և 1996 թվականին թուրքերը պայթեցրին Սուլուխ կամուրջը։
Կամրջի երեք կամարը ամբողջությամբ փլվեց, և կամուրջը դարձավ անանցանելի։
Մուշ քաղաքի հայ համայնքը միանգամից արձագանքեց այս ոճրագործությանը։ Արմեն Գալստյանի գլխավորությամբ Մուշի հայերը մի քանի անգամ նամակով դիմեցին Եվրոխորհրդին, և վերջապես 2009 թվականին Սուլուխ կամրջի փլված երեք կամարը վերակառուցվեց։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Sulukh Bridge in Mush». 360stories.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուլուխի կամուրջ կատեգորիայում։ |