Սուլթան Քյոսեն

թուրք ֆերմեր, որը համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը ըստ Գինեսի ռեկորդների գրքի

Սուլթան Քյոսեն (թուրքերեն՝ Sultan Kösen, դեկտեմբերի 10, 1982(1982-12-10)[1], Մարդին, Թուրքիա[2]), թուրք ֆերմեր, որը համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը ըստ Գինեսի ռեկորդների գրքի։ Նրա հասակը կազմում է 251 սմ (8 ֆուտ 3 դյույմ)[3]։ Ոտնաթաթի երկարությունը կազմում է 36 սմ։

Սուլթան Քյոսեն
թուրքերեն՝ Sultan Kösen
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1982(1982-12-10)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՄարդին, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունագարակապան
 Sultan Kösen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սուլթան Քյոսենի անսովոր բարձրահասակությունը կապված է հիպոֆիզի ուռուցքի հետ։ Ներկա պահին նա կարողանում է տեղաշարժվել միայն անթացուպերի օգնությամբ[4]։ Սուլթանը ապրում է ծնողների հետ, որոնք նորմալ հասակի անձինք են։ Իր չափազանց բարձրահասակ լինելու պատճառով Քյոսենը չի կարողացել ավարտել միջնակարգ դպրոցը և սկսել է զբաղվել ֆերմերային տնտեսությամբ[5]։ Սիրելի զբաղմունքներից մեկը ընկերների հետ տեսախաղերով զբաղվելն է[6]։ Քյոսենը բարձր ծառերի մշակումը, էլեկտրական լամպերի փոխարինումը դիտարկում է որպես առավելություն, իսկ թերություններից նշում է հագուստ ձեռքբերելու դժվարությունները (նա հագնում է 113 սանտիմետրանոց տաբատ[7]): Սուլթան Քյոսենը հագնում է 62 համարի կոշիկներ։

2010 թվականից Սուլթանը ճառագայթային բուժում է ստանում Վիրջինիայի համալսարանում, որտեղ վերահսկվում է նաև նրա հորմոնների մակարդակը։ Չնայած այն հանգամանքին, որ թերապիայի կուրսը տևում է ավելի քան երկու տարի, արդեն 2011 թվականին բժիշկներին հաջողվեց նորմայի սահմաններին հասցնել հիպոֆիզի հորմոնալ ակտիվությունը[4]։ 2012 թվականի մարտին հայտարարվեց, որ Սուլթանի անընդհատ մեծացող հասակը դադարեցվել է և բուժումը համարվել է արդյունավետ[8]։ 2013 թվականի հոկտեմբերի 28-ին նա ամուսնացավ Մերվե Դիբոյի հետ, ում հասակը հազիվ է հասնում ամուսնու արմունկներին։

Ռեկորդներ խմբագրել

2009 թվականի օգոստոսի 25-ին Քյոսենի հասակն արձանագրվել է 247 սմ, ինչը գերազանցում էր Բաո Սիշունի հասակին, որը կազմում էր 236 սմ[9]։ Քյոսենին է պատկանում նաև ձեռքի ամենամեծ ափը ունեցողի տիտղոսը, որը կազմում է 27.5 սմ[9]։

2011 թվականի փետրվարի 9-ին Սուլթանը կրկին անցավ հասակի չափման ընթացակարգին, որն արվում էր Գինեսի գրքի շրջանակներում. այդ պահին Սուլթանի հասակը կազմում էր 251 սմ[9]։

Սուլթան Քյոսենի ձեռքերի բացվածքը կազմում է 3 մետր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.guinnessworldrecords.com/news/2022/12/worlds-tallest-man-sultan-kosen-celebrates-40th-birthday-729062 — 2022.
  2. Guinness World Records 2009 page 73
  3. «Tallest man — living». Guinness World Records. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  4. 4,0 4,1 «Bodyshock: World's Tallest Man: Looking for Love at channel4.com broadcast 26 May 2011». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
  5. «World's tallest man longs for love». The Age (Melbourne). 2009 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. «My date with the world's tallest man Sultan Kosen». The Daily Mirror. 2009 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
  7. «A Suit That Fits the World's Tallest Man». A Suit That Fits. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. Jaslow, Ryan (2012 թ․ մարտի 13). «World's tallest man, 29, finally stops growing with help from Va. doctors». CBS. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
  9. 9,0 9,1 9,2 «World's tallest man over 8ft high». BBC. 2009 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլթան Քյոսեն» հոդվածին։