Սուզաֆոն, բասով հնչող փողային գործիք, հելիկոնի տարատեսակ (այն տարբերվում է հիմնականում իր մեծ չափերով): Իր անունը ստացել է ի պատիվ ամերիկացի դիրիժոր և կոմպոզիտոր Ջոն Ֆիլիպ Սուսայի (1854-1932), որը հանրահռչակել է գործիքը՝ օգտագործելով այն իր փողային նվագախմբում:

Սուզաֆոն
Santaclaus2007 Sousaphone dsc112.jpg
Որակավորումvalve horn?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ423.232

ՊատմությունԽմբագրել

ԱՄՆ ծովային հետևակի նվագախմբում օգտագործվող հելիկոնը չէր բավարարում Ջոն Ֆիլիպ Սուսային[1]։ Հելիկոնն ուներ փոքր փողալայնուկ, փոքր տրամագիծ, և դրանից հնչող ձայնը գնում էր ձախ: Անհրաժեշտ էր մի գործիք, որի ձայնը կբարձրանար նվագախմբի վերևում, բայց ավելի թեթև կլիներ, քան տուբան: 1893 թվականին Սուսայի գաղափարը մարմնավորեց Ջեյմս Ուելշ Փիփերը (անգլ.՝ James Welsh Pepper), իսկ 1898 թվականին կրկնեց Չարլզ Ջերարդ Կոնը (անգլ.՝ Charles Gerard Conn

Սկզբնապես գործիքը նախատեսված էր ոչ թե որպես երթային, այլ համերգային գործիք (գաղափարի իրականացման պահին Սուսան լքել է ծովային հետևակայինների նվագախմբի դիրիժորի պաշտոնը)՝ լի, հարուստ ձայնով: Ձայնը հասնում էր գործիքի փողալայնուկի և պարանոցի լայնացմամբ, ինչպես նաև փողալայնուկի ուղղությամբ: Կառուցվածքը գործնականում անփոփոխ է մնացել իր ստեղծման օրվանից, միայն փողալայնուկի տրամագիծը փոխվել է 22-ից մինչև 26 դյույմ: 1930-ական թվականների կեսերից փողալայնուկը ստանդարտացվել է 26 դյույմ (65 սմ): Սուզաֆոնի քաշը մոտ 10 կիլոգրամ է:

ԿառուցվածքԽմբագրել

Սուզաֆոնը փականային փողային գործիք է, որն ունի նույն ձայնածավալն ու ապլիկատուրան, ինչպես տուբը։ Սուզաֆոնի ձևն այնպիսին է, որ փողալայնուկը գտնվում է երաժշտի գլխավերևում և ուղղված է դեպի առաջ: Փականները տեղակայված են անմիջապես երաժշտի առջև, գոտկատեղից մի փոքր վերև, և գործիքի քաշի մեծ մասը կրում է երաժշտի մեկ ուսը: Փողալայնուկը սովորաբար բաժանվում է գործիքի մնացած մասից՝ հեշտ տեղափոխման և պահպանման համար: Բացառությամբ արտաքին տեսքի՝ սուզաֆոնը կառուցվածքային առումով շատ նման է ստանդարտ ուղղահայաց տուբին:

Իր նախորդի (հելիկոնի) նման սուզաֆոնը հանրաճանաչություն ձեռք բերեց փողային նվագախմբերում, երբ նվագում էին կանգնած կամ շարժման մեջ: Ի տարբերություն տուբի, որի համար երկար նվագելու ընթացքում պետք է օգտագործել գոտիներ՝ փոխհատուցելու համար քաշը, սուզաֆոնը, ելնելով իր դիզայնից և գտնվելու վայրից, նվագելիս (սուզաֆոնը կախված է գլխի վրայով ձախ ուսին) ավելի լավ է բաշխում իր քաշը:

Սուզաֆոնների մեծ մասը պատրաստված է թղթե պղնձից կամ արույրից: Սովորաբար գործիքը դեղին կամ արծաթագույն է, որոշ մասեր զարդարված են ոսկեջրով, արծաթով, լաքով, ինչպես շատ այլ փողային գործիքները: Վերջերս որոշ արտադրողներ ապակեպլաստե սուզաֆոններ են պատրաստում՝ քաշը և ծախսը նվազեցնելու և ծառայության ժամկետը բարձրացնելու համար:

Սուզաֆոնի մակերեսի մեծ տարածքը, որն ուղղված է դեպի հանդիսատեսը, հաճախ օգտագործվում է նվագախմբի անվան կամ լոգոյի համար:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Paul E. Bierley (2006)։ The Incredible Band of John Philip Sousa։ University of Illinois Press։ էջեր 55–։ ISBN 978-0-252-03147-2 

ԳրականությունԽմբագրել

  • Черных А.В. Сузафон // Советское духовое инструментальное искусство : Справочник. — М.: Советский композитор, 1989. — С. 111. — 320 с.