«Սոցիալիստական անասնապահություն», գյուղատնտեսական երկօրյա թերթ Խորհրդային Հայաստանում [1979 թվականից «Արեվածագ», ռուսերեն տարբերակը՝ «Զարյա» («Заря»)], ՀԿԿ Կալինինոյի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների Կալինինոյի շրջանային սովետի օրգան։

Առաջին անգամ լույս է տեսել լույս է տեսել 1938 թվականին, Կալինինոյում (այժմ՝ Տաշիր)։ մինչև 1965 թվականը հանդես է եկել «Կոլխոզնիկի ձայն», «Կոլտնտեսականի ձայն», «Փարոս» անուններով։ Տպագրվել է նաև Ստեփանավանում։ Սեփական պնդմամբ՝ օգնել է «շրջանի կուսակցական, սովետական և տնտեսական մարմիններին «մոբիլիզացնել աշխատավորությանը ժողտնտեսության պլաններն իրականացնելու գործում»։

Կարևոր տեղ է հատկացրել ինտերնացիոնալ դաստիարակությանը, լուսաբանել և պրոպագանդել աշխատանքի փորձը, ներկայացրել շրջանի առօրյան։

Տպագրել է լուրեր հանրապետական, միութենական և միջազգային իրադարձությունների մասին, իրավաբանական, բժշկական խորհրդատվություններ և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 33