Սոցիալական ճնշում (անգլ. Peer pressure), կոլեկտիվի (հոգեբանական) ներգործություն, որը ազդեցություն է թողնում խմբի անդամների վարքագծի բնույթի և անձնական սովորությունների, վերաբերմունքի, արժեքների և վարքագծի վրա՝ խմբի նորմերին համապատասխան։ Այդպիսի խմբերի օրինակներ են անդամների պաշտոնական միավորումը (կուսակցություն, արհեստակցական միություն) կամ ոչ պաշտոնական խմբերը (բանդա), մասնավորապես պատանիների շրջանում (համադասարանցիներ, համակուրսեցիներ)[1]։

Սոցիալական ճնշումը կախված չէ այս կամ այն խմբի պատկանելու անհատի ցանկությունից և կարող է տարբեր կերպ դրսևորվել, այդ թվում, դրդել այնպիսի արարքների, որոնք սովորաբար մարդիկ չեն կատարում, օրինակ՝ ծխել, թմրանյութեր օգտագործել, սեռական հարաբերությունների մեջ մտնել, ամուսնանալ, աշխատանքի ընդունվել, երեխանել ունենալ, պետքական, այդ թվում նաև թանկարժեք իրեր գնել (մեքենաներ, տներ, զբոսանավեր) և այլն։

Պատանիներ խմբագրել

Երիտասարդները համարվում են ամենախոցելի սոցիալական խումբը, ովքեր ենթակա են այս տեսակի ճնշումների։ Սա վերաբերվում է այս կամ այն թմրանյութերի օգտագործման մոդային[2]։ Այսպիսի վարքի ձևերը ավելի ագրեսիվ են («ճնշման» իմաստով), քան թրենդների սոցիալական հաստատումը (սպորտով զբաղվել և այլն)[3][4][5]։

Դեռահասների հարաբերությունը հասակակիցների հետ սոցիալականացման կարևորագույն գործոնն է.

Երիտասարդները պետք է[6]՝

  • ա) հասակակիցների հետ շփման ժամանակ ձեռք բերեն կոմպենտենտություն, ինտերնալիզացնեն հաստատությունը և արժեքայնությունը, սովորեն հասկանալ միմյանց,
  • բ) հարմարավետ տեղ զբաղեցնեն սեփական ենթամշակույթ

Մեծահասակների հետ փոխհարաբերությունների համեմատ, երեխաների և պատանիների փոխհարաբերությունները տարիքակիցների հետ, ընդհանուր առմամբ, ավելի անկեղծ, ինտենսիվ և բազմազան են։

Մենեջմենթ խմբագրել

Սոցիալական ճնշման տեխնոլոգիաները կարող են գիտակցաբար ստեղծվել ղեկավարության կողմից՝ աշխատողներին մոտիվացնելու համար[7]։ Մենեջմենթի գործիքներից մեկը առաջնորդելու ցանկությունն է։ Վարձու աշխատողը, ով ձգտում է առաջնորդել, ունի հաջողության հասնելու ներքին մոտիվացիա, դրսևորում է սրամտություն և աշխատելու մեծ կարողություններ՝ ավելի փառասեր գործընկերների համեմատ։ Սոցիալական ճնշման խթանման օրինակ են հանդիսանում թրեյնինգները և հավաքույթները, որոնց ժամանակ ամեն մասնակից պետք է մնացածի հետ կապի մեջ մտնի և այնպիսի արդյունքներ ցույց տա, որոնք հավասար են խմբի մնացած անդամների ձեռքբերումներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «peer pressure».
  2. Steinberg L, Monahan KC. (2007). Age differences in resistance to peer influence. Dev Psychol. Nov;43(6):1531-43. PMID 18020830
  3. Allen, Porter, McFarland, Marsh, & McElhaney (2005). The two faces of adolescents' success with peers: Adolescent popularity, social adaptation, and deviant behavior. Child Development, 76, 757—760.
  4. «Ron Jones The Wave». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «The Third Wave». web.archive.org. 2008 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. Джонсон Д. В., Джонсон Р. Т. Влияние сверстников (peer influences) // Психологическая энциклопедия
  7. Salvador, José (2009). MBA CookBook.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիալական ճնշում» հոդվածին։