Սովորական սերինոս
ԽԱՅՏԻՏ , (լատին․՝ Fringilla mantifringilla), ԽԱՅՏԻՏների ընտանիքի թռչուն։ Ձմեռող է, քիչ տարածված։
ԽԱՅՏԻՏ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Fringilla mantifringilla | ||||||
Հատուկ պահպանություն | ||||||
Արեալ | ||||||
Տարածվածություն |
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը՝ 14 սմ է, թևերի բացվածքը՝ 25-26 սմ։ Գոտկատեղը սպիտակ է, դաստակաթևի միջին մասի շերտը և կուրծքը՝ նարնջագույն։ Թռչելիս նկատելի է թևավերևի սպիտակ շերտը։ Հետբնադրման շրջանում արուի գլխի ու մեջքի փետուրները բաց դարչնավուն երիզներով են։ Էգի ունկընկալները մուգ են, դիմային մասը՝ մոխրավուն, ծոծրակը կլոր տարին՝ մոխրագույն։ Բնադրման շրջանում արուի փետուրների բաց երիզներն անհետանում են, գլուխը և մեջքը դառնում միատարր սև։
Կենսակերպ
խմբագրելԿեր է փնտրում գետնին, ծառերի տակ՝ թաքստոցին մոտ։ Հանդիպում է մինչև 300 անհատից բաղկացած երամներում՝ հաճախ՝ ամուրիկների հետ։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով։ Աշնան ամենավաղ վերադարձը՝ հոկտեմբերի 1-ին կեսից մարտի 1-ին տասնօրյակը։ Ձուն ՀՀ տարածքից՝ փետրվարից մարտի սկիզբ։ Որոշակի դեր ունի մոլախոտերի ոչնչացման գործում։ Հարմարվում է անազատ պայմաններին, բարձր գեղագիտական արժեք է ներկայացնում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական սերինոս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական սերինոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |