Սովորական կուրամկնիկ (լատին․՝ Ellobius talpinus), համստերանմանների ընտանիքի փոքր ներկայացուցիչ է, սփռված է արևելյան Եվրոպայի և Ասիայի շատ մասերում։

Սովորական կուրամկնիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Լատիներեն անվանում
Ellobius talpinus
Pallas, 1770
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին տեսք խմբագրել

Մարմնի երկարությունը 10-12 սմ է։ Մորթու գույնը - բաց կաթնագույնց գրեթե սեւ գույնի, սովորաբար մոխրագույն՝ շագանակագույն երանգով։ Գլխի եւ աչքերի մոտի տարածքը մուգ է, գլխի ետին մասը՝ սև կամ գորշ մոխրագույն։ Որովայնը մուգ է մարմնագույն երանգով։ Աչքերը փոքր են, ականջների խեցիները բացակայում են։ Ունի լայն ոտքեր առանց մազերի։ Մորթին փափուկ է։

Այն տարբերվում է աֆղանական կուրամկնիկից գանգի կառուցվածքի հատկանիշներով, այլ կրծողներից՝ փոքր չափերով։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական կուրամկնիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական կուրամկնիկ» հոդվածին։