Սովետի նարոդնիխ դեպուտատով
«Սովետի նառոդնիխ դեպուտատով» (ռուս.՝ Советы народных депутатов, «ժողովրդական դեպուտատների սովետներ»), հասարակական-քաղաքական ամսագիր նախկին Խորհրդային Միությունում։ Առաջին անգամ լույս է տեսել 1957 թվականին, Մոսկվայում։ Խորհրդային գաղափարախոսության դիրքերից լուսաբանել է խորհրդային կյանքը, պատգամավորների գործունեությունը, պետական մարմինների աշխատանքի փորձը տնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, բնակարանային-կոմունալ տնտեսության, ֆինանսների, բնակչության կենցաղային սպասարկման, առևտրի և այլ բնագավառներում։ Տպագրել է օրենսդրությունների մեկնաբանություններ, ընթերցողների հարցերի պատասխաններ, խորհրդատվություններ և այլն։ Անդրադարձել է նաև Սոցիալիստական ճամբարի երկրների անցուդարձին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/%D0%97%D0%BE%D0%BB%D0%BE%D1%87%D0%B5%D0%B2%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D1%80%D0%B0%D0%B9%D1%81%D0%BE%D0%B2%D0%B5%D1%82_1980_%D0%BF%D0%B5%D1%87%D0%B0%D1%82%D1%8C.jpg/250px-%D0%97%D0%BE%D0%BB%D0%BE%D1%87%D0%B5%D0%B2%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D1%80%D0%B0%D0%B9%D1%81%D0%BE%D0%B2%D0%B5%D1%82_1980_%D0%BF%D0%B5%D1%87%D0%B0%D1%82%D1%8C.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 12)։ ![]() |