Սոս Սարգսյանի հուշարձան (Ստեփանավան)
Սոս Սարգսյանի հուշարձանը Ստեփանավանում
Սոս Սարգսյանի հուշարձան, գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։
Սոս Սարգսյանի հուշարձան | |
---|---|
Սոս Սարգսյանի հուշարձանը Ստեփանավանում | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Դավիթ Մինասյան |
Ստեղծում | 2014 |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Ստեփանավան |
Շինության ձև | հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Monument of Sos Sargsyan (Stepanavan) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀռչակավոր և սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հուշարձանը տեղադրվել է 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, Ստեփանավանի Սոս Սարգսյանի անունը կրող փողոցին հարող այգում[1]։
Հուշարձանի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սոս Սարգսյանի այրին, Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ Չուլջյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, կինոքննադատ Դավիթ Մուրադյանը, մեծ թվով մտավորականներ, հայ մեծ վարպետի երկրպագուներ։ Արձանի ստեղծման գործում քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին աջակցել է նաև ծնունդով ստեփանավանցի, ռուսաստանաբնակ Արտավազդ Բարխուդարյանը։