Սոնփհյոն (կոր․ 송편), տտոկ տեսակի կպչող բրնձից պատրաստված տարատեսակ կարկանդակներ, որոնք ավանդաբար պատրաստվում են Չհուսոկի տոնակատարության ժամանակ։ Բրնձի կարկանդակներն ունեն յուրահատուկ բուրմունք, քանի որ պատրաստվում են գոլոշու վրա եղևնու ճյուղերի հավելումով։ Սոնփհյոնի ձևն ու լցոնը տարբերվում են՝ կախված տարածաշրջանից, բայց ամենատարածված տեսակը գոլֆի գնդակից չափերով փոքր է և կիսալուսնաձև է[1]։

Սոնփյոն

Կորեական ընտանիքում տոնի նախօրեին ավանդույթ է ամբողջ ընտանիքով սոնփհյոնի պատրաստումը։ Կա հետաքրքիր սովորույթ. եթե տոնակատարության ժամանակ սոնփհյոնը պատրաստում են գեղեցիկ ձևով, ապա ապագայում կծնվի գեղեցիկ դուստր[2]։

Պատրաստման եղանակը խմբագրել

Սոնփհյոն պատրաստելու համար անհրաժեշտ է խմոր պատրաստել բրնձի այլուրից, պատրաստման ընթացքում ավելացվում են հավելյալ բաղադրիչներ, օրինակ՝ թարմ կանաչ լոբի, քունջութի սերմեր, մեղր և այլն։

Ըստ ավանդույթի՝ սոնփհյոնը գունավորում են հինգ՝ սպիտակ, շագանակագույն, վարդագույն, կանաչ և դեղին գույներով ներկված բնական բաղադրիչներով։ Այս երանգները տալիս են բնության ներշնչանք։ Սոնփհյոնի շագանակագույն երանգը ստանում են դարչինի օգնությամբ, վարդագույնը՝ ելակի համով փոշու ավելացմամբ, կանաչը՝ օշինդրի և դեղինի խառնուրդից, օգտագործվում են գարդենիայի սերմեր, իսկ սպիտակ սոնփհյոնը ներկանյութեր չի պարունակում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Celebrating Chuseok with Signature Foods | Official Korea Tourism Organization». english.visitkorea.or.kr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 «Сонпхён (송편) < Рецепты < Кухня < Путешествие в Корею». russian.visitkorea.or.kr (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.