Սոնյա Վարուժյան

երգչուհի

Սոնյա Հակոբի Վարուժյան (անգլ.՝ Sonya Varoujian, 1973), բրիտանահայ երգչուհի։

Սոնյա Վարուժյան
Ծնվել է1973
Մասնագիտություներգչուհի

Կենսագրություն խմբագրել

Սոնյա Վարուժյանը ծնվել է 1973 թվականին Մեծ Բրիտանիայի Էպսոմ քաղաքում։ Երգել է վաղ տարիքից, նվագել կիթառ, դաշնամուր, գրել երգեր, 15 տարեկանում մասնակցել է երգի մրցույթների։

Հիմնադրել է «Raindance» երաժշտախումբը, համագործակցել պորտուգալացի և թաիլանդցի երաժիշտների հետ։ Ելույթներ է ունեցել Նյու Յորքի հայտնի համերգասրահներում, մասնակցել ամերիկյան «Long Island» և հայկական երաժշտության փառատոներին։

1991 թվականին թողարկել է «All in All» ձայնասկավառակը (Լոնդոն), ինչպես նաև կիթառի և ստեղնաշարային գործիքների նվագակցությամբ ինքնատիպ հեղինակային երգերի, «Seven» (1998, Նյու Յորք), «Confession» (2000) ալբոմները[1]։

Սոնյա Վարուժյանի երգերը հնչել են ռադիոկայաններով (92,7 WORE և WHRU 88,7): Նա նկարահանվել է Նյու Յորքի PBS հեռուստաընկերության «The Armenian Americans» («Ամերիկայի հայերը») փաստագրական ֆիլմում (ընդգրկված են նաև նշանավոր այլ հայեր)։

Համերգներով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, բարեգործական համերգներով՝ Հայաստանում (2005)։ Առաջին անգամ հայերեն երգեր է գրել 2006 թվականին, թողարկել է «Ճանապարհ» ձայնասկավառակը (12 երգ)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։