Սոմչայ Վոնգսավատ (թաի.՝ สมชาย วงศ์สวัสดิ์, օգոստոսի 31, 1947(1947-08-31), Nakhon Si Thammarat, Թաիլանդ), 2008 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 2-ը եղել է Թաիլանդի վարչապետը։

Սոմչայ Վոնգսավատ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1947(1947-08-31) (74 տարեկան)
ԾննդավայրNakhon Si Thammarat, Թաիլանդ
ՔաղաքացիությունFlag of Thailand.svg Թաիլանդ
Կրոնբուդդայականություն
ԿրթությունFaculty of Law, Thammasat University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բարիսթեր և դատավոր
ԱմուսինYaowapa Wongsawat?
Զբաղեցրած պաշտոններMinister of education of Thailand?, Prime Minister of Thailand? և Minister of Defence of Thailand?
ԿուսակցությունPeople's Power Party?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Somchai Wongsawat Վիքիպահեստում

ԸնտանիքԽմբագրել

Սոմչայ Վոնգսավատի կինը Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Չիննավատի քույրն է։

ԿարիերաԽմբագրել

Սոմչայ Վոնգսավատն իրավաբանական կրթություն է ստացել, երկար ժամանակ աշխատել է Թաիլանդի դատական համակարգում, ավելի ուշ զբաղվել է Արդարադատության նախարարության և Աշխատանքի նախարարության մշտական քարտուղարի պաշտոնով։ 2006 թվականին հեռացել է պետական ծառայությունից` տարիքի պատճառով և նվիրվել է հանրային գործունեությանը։ Սակայն, շուտով նա վերադարձել է մեծ քաղաքականությանը, 2007 թվականին զբաղվել է Ժողովրդական իշխանության կուսակցության առաջնորդի տեղակալի պաշտոնով, իսկ հաջորդ տարի նա զբաղեցրել է կառավարության առաջին փոխվարչապետի պաշտոնը։

Թաիլանդում տեղի ունեցած լուրջ քաղաքական ճգնաժամի ընթացքում վարչապետ Սամակ Սունթհարավետի հարկադրական պաշտոնաթողությունից հետո, 2008 թվականի սեպտեմբերի սեպտեմբերի 2-ից նա կատարել է Թաիլանդի վարչապետի պարտականությունները։ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է երկրի նոր վարչապետ։ 2008 թվականի սեպտեմբերի 18-ին Թաիլանդի արքա Ադուլյադեդ Պումիպոնը հրամանագիր է հրատարակել Սոմչայ Վոնգսավատի այդ պաշտոնի նշանակման մասին։

2008 թվականի հոկտեմբերին հակակառավարական ցուցարարները փորձել են բռնությամբ պահել 320 խորհրդարանականների և սենատորների Խորհրդարանի շենքում։ Սոմչայ Վոնգստավատը փախել է` բարձրանալով ցանկապատի վրա։ Այլ օրենսդիրներ բանտարկված են մնացել ներսում։ Սոմչայն արտոնել է ոստիկանությանը զենք կիրառել ընդդիմադիրների ուղղությամբ։ Հազարավոր մարդիկ լրջորեն վնասվել են, երկու ցուցարար, որոնցից մեկը` երիտասարդ կին, մահացել են. նրանց դեմ ոստիկանությունը նռնակներ է կիրառել, ինչի արդյուքնում շատ ցուցարարներ զրկվել են վերջույթներից[1][2]։

Ընդդիմության չդադարող զանգվածային բողոքի պայմաններում, Սոմչայ Վոնգսավատի` հինգ տարի կառավարական պաշտոններ զբաղեցնելու անհնարինության մասին Թաիլանդի սահմանադրական դատարանի որոշման մասին հայտարարությունից և Ժողովրդական իշխանության կուսակցության գործունեության արգելքից հետո, 2008 թվականի դեկտեմբերի 2-ին Սոմչայ Վոնգսավատը ստիպված էր հրաժարական տալ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Seth Mydans, Thomas Fuller (7 October 2008)։ «Thai protesters trap legislators»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 12 August 2011-ին։ Վերցված է 7 October 2008 
  2. «Thai PM jumps fence to flee protesters»։ The Age։ AFP։ 7 October 2008։ Արխիվացված է օրիգինալից 12 August 2011-ին։ Վերցված է 12 November 2011