Սոմդեթ Թո (անգլ.՝ Somdet To, ապրիլի 17, 1788(1788-04-17), Tha Ruea, Phra Nakhon Si Ayutthaya, Թաիլանդ - հունիսի 22, 1872(1872-06-22), Wat Bang Khun Thian Nok, Chom Thong, Chom Thong, Բանգկոկ, Թաիլանդ), պաշտոնապես հայտնի որպես Սոմդեթ Փրա Բուդդհաքարյա (Թո Բրահմարամսի, թաիերեն՝ สมเด็จพระพุฒาจารย์ (โต พฺรหฺมรํสี)), Թաիլանդի Ռատտանակոնսինի շրջանի ամենահայտնի Բուդդայական վանականներից։ Շարունակում է մնալ Թաիլանդի ամենահայտնի սուրբ վանականը[1]։

Սոմդեթ Թո
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1788(1788-04-17)
ԾննդավայրTha Ruea, Phra Nakhon Si Ayutthaya, Թաիլանդ
Մահացել էհունիսի 22, 1872(1872-06-22) (84 տարեկան)
Մահվան վայրWat Bang Khun Thian Nok, Chom Thong, Chom Thong, Բանգկոկ, Թաիլանդ
Քաղաքացիություն Թաիլանդ
Կրոնբուդդայականություն
Մասնագիտությունվանական
 Somdej Phra Buddhacarya (Toh Brahmaramsi) Վիքիպահեստում

Նա հարգանք է վայելում իր հոգևոր կարողությունների համար։ Նրա թալիսմանները շատ պահանջված են Թաիլանդում։ Նրա նկարներն ու արձանները Բանգկոկի ամենահայտնի կրոնական սրբապատկերներից են[1]։

Կենսագրություն խմբագրել

Սոմդեթ Թոն ծնվել է Պրա Նակհոն Սի Այութթայա գավառում, Ռամա 2-րդ թագավորի ապօրինի որդին է[2]։ Նա մի քանի բուդդայական վանականների հետ ուսումնաիսրել է Pāli Canon-ը։ Հայտնի վանական դառնալուց հետո, նա դառնում է արքայազն Մոնգկուտի ուսուցիչը։ Վերջինս վանական դառնալուց հետո դառնում է թագավոր Ռամա 4-րդը։ Ռամա 4-րդի թագավորության օրոք Սոմդեթ Թոյին թագավորը տվել է Սոմդեթ Պրա Բուդդաքարյա (To Brahmaramsi – Buddh[a]charya Բուդդիզմի ուսուցիչ (acharya) of Buddhism) կոչումը։ Ռամա 4-րդ թագավորության օրոք նա դարձել է թագավորի խորհրդականներից[3]։

Նա նշանավոր էր իր քարոզչական հմտությամբ, Սոմդեջ թալիսմաններ պատրաստելով և թայերեն պոեզիայի կիրառմամբ, որպեսզի արտացոլեր բուդդիզմի գեղեցկությունը։ Թալիսմաններն օրհնվել են իր և Թայլանդում այլ հարգված վանականների կողմից։ Նա նաև հայտնվում է Մաե Նակ Պրա Կանոնգ ուրվականների պատմության բազմաթիվ տարբերակներում և ասում են, որ հենց նա է նրան վերջնականապես ենթարկել իրեն։ Սոմդեթ Թոն գրել է նաև Ջինապանյարան` պաշտպանիչ կախարդանք, որը լայնորեն երգում և կիրառում են թայեցիները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 McDaniel, Justin (2014 թ․ հունվարի 7). The Lovelorn Ghost and the Magical Monk: Practicing Buddhism in Modern Thailand (անգլերեն). Columbia University Press. ISBN 978-0-231-52754-5.
  2. «Buddha Loetla Nabhalai». Wikipédia, a enciclopédia livre (պորտուգալերեն). 2024 թ․ հունվարի 29.
  3. «Legends of Somdet Toh». zugangzureinsicht.org. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.

Աղբյուրներ խմբագրել

  1. Legends of Somdet Toh, Ven. Thanissaro Bhikkhu
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմդեթ Թո» հոդվածին։