Սողոմոն Սողոմոնյան (քաղաքական գործիչ)

Սողոմոն Սողոմոնյան (մարտի 4, 1960(1960-03-04)[1], Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից մինչև փետրվարի 13 եղել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2019 թվականի փետրվարի 13-ից եղել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ մայիսի 31-ից 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ[2]։

Սողոմոն Սողոմոնյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Ծննդյան օր մարտի 4, 1960(1960-03-04)[1] (64 տարեկան)
Ծննդավայր Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]

Կենսագրություն խմբագրել

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է Մարտունիում՝ 1960 թվականի մարտի 4-ին։

1981-1983 թվականներին ծառայություն է իրականացրել ԽՍՀՄ զինված ուժերում։ Պահեստազորի լեյտենանտ է։

Միչև 1981 թվականը սովորել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա ֆակուլտետում։ Ճարտարագետ-տեխնոլոգ է։

1981 թվականներին աշխատել է Մարտունու սննդի կոմբինատում որպես գլխավոր ճարտարագետ, իսկ 1984-1988 թվականներին՝ Մարտունու գյուղաշխատողների արհմիության շրջկոմում որպես քարտուղար և նախագահի տեղակալ։ 1989-2003 թվականներին տնօրինել է «Հայձուկ» արտադրագիտական միավորման Լիճքի ձկնաբուծական գործարանը։ 2003-2007 թվականին նախագահել է «Հայձուկ» միավորման «Գոս» ՓԲԸ խորհուրդը, իսկ 2007-2014 թվականներին եղել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

Ընտանիք խմբագրել

Սողոմոն Սողոմոնյանը ամուսնացած է և ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1302&lang=eng
  2. «Սողոմոն Սողոմոնյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».