Բացել գլխավոր ցանկը

Սողոմոն Սեյրանյան

հայ թառահար

Սողոմոն Գաբրիելի Սեյրանյան (Սեյրանով) (3 սեպտեմբերի, 1907, Բաքու - 6 մայիսի, 1974, Երևան[1]), հայ թառահար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961

Սողոմոն Սեյրանյան
Ի ծնե անունՍողոմոն Գաբրիելի Սեյրանով
Ժանրերժողովրդական
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներթառ
Գործունեություն1926-1974
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ և «Պատվո նշան» շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Բաքվում։ Գործիքին տիրապետել է ինքնակրթությամբ։ Որպես կատարող հանդես է եկել 1926 թվականից՝ Ադրբեջանում ժողովրդական գործիքների անսամբլում, ղեկավարել պրոֆեսիոնալ և ինքնագործ անսամբլներ, որպես մենակատար աշխատել է Բաքվի ֆիլհարմոնիայում և ռադիոկոմիտեում։ 1944 թվականից (1956-1959 թվականները ընդմիջումով) ապրել է Երևանում, եղել Հայֆիլհարմոնիայի, ապա ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար։ Սողոմոնի կատարումն աչքի է ընկել վիրտուոզ վարպետությամբ, գործիքի գունային հնարավորությունների գերազանց տիրապետմամբ։ Երկացանկում ունեցել է գործիքային բազմաթիվ պիեսներ և մուղամներ։ 1939 թվականին Մոսկվայում կայացած ժողովրդական գործիքների համամիութենական մրցույթում գրավել է առաջին տեղը։ Մահացել է Երևանում։

ՊարգևներԽմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 287