Սոլովցովի թատերական շենք

Սոլովցովի թատերական շենք, թատերական շենք Կիևում, գտնվում է Իվան Ֆրանկո 3 հասցեում։ Շենքում տարբեր ժամանակներում տեղակայվել են հետևյալ թատերախմբերը[1].

  • 1898—1924 — «Սոլովցով» դրամատիկական թատրոն (խորհրդային ժամանակներում` «Լենինի անվան երկրորդ թատրոն»)
  • 1924—1926 — «Բերեզիլ»
  • 1926 թվականից սկսած — Ի. Ֆրանկոյի անվան ուկրաինական դրամատիկական թատրոն
Սոլովցովի թատերական շենք
Театр Соловцова
Թատրոնի ներկայիս տեսքը (2009)
Տեսակթատրոն
ՀիմնադիրներՆիկոլայ Սոլովցով
ԵրկիրՈւկրաինա
Գտնվելու վայրըՈւկրաինա, Կիև, Իվան Ֆրանկո 3
Հիմնադրման ամսաթիվ1898

Կառուցման պատմություն խմբագրել

1896 թվականի փետրվարին Կիևում այրվել է Քաղաքային օպերայի շենքը, և քաղաքում մնում է միակ մշտական թատրոնը` Բերգոնյե թատրոնը։ Բերգոնյե թատրոնի շենքն այդ ժամանակ զբաղեցնում էր Նիկոլայ Նիկոլաևիչ Սոլովցովի խումբը, իսկ օպերային թատրոնի սեփականատիրուհին այդ ժամանակ Պալմիրա Ֆրանցևնա Սեթովան էր, նախկինում՝ կրկեսի հայտնի դերասանուհի։ Սոլովցովն ու Սեթովան մինչև հրդեհը մրցակիցներ էին, քանի որ 1896 թվականին ավարտվում էր օպերային թատրոնի շենքի վարձույթի ժամկետը, և Սոլովցովը նպատակ ուներ այն զբաղեցնել։ Հրդեհից հետո Սոլովցովը որոշել է կազմակերպել նոր դրամատիկական թատրոնի շենքի շինարարությունը, իսկ Բերգոնյե թատրոնը պահել սեփական մշտական օպերայի համար։ Սեթովան ևս թատրոնի շինարարության համար հողակտոր է ձեռք բերել։ Սակայն երբ արդեն հիմքը գցվել էր, Սեթովան ու կառուցապատողը չեն կարողացել համագործակցել, և շինարարությունը կանգ է առել։ Սոլովցովը վճարել է Պալմիրա Ֆրանցևնային չկառուցված շենքի համար, և վերջինս հրաժարվել է շինարարական պայմանագրից Սոլովցովի օգտին։ 1898 թվականին թատրոնի շենքը կառուցվել է[1] Շինարարությունն ընթացել է ըստ Է. Պ. Բրադտմանի նախագծի, Գ. Պ. Շլեյֆերի վերահսկողությամբ, հանդիսասրահը կառուցվել է Վ. Վ. Գորոդեցկու նախագծով[2]։ Ըստ խորհրդային աղբյուրների[2], շենքը կառուցվել է բնակիչների կողմից հավաքված գումարով, իսկ այլ աղբյուրների համաձայն[3]` դրա սեփականատերը Լազար Բրոդսկին էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շենքն ավերվել է և վերականգնվել է 1946 թվականին։ 1959-1960-ական թվականներին թատրոնը մեծապես վերակառուցվել է։

Ճարտարապետություն խմբագրել

Ի սկզբանե կառուցվել է երկհարկանի շենք, նոր հունական ոճով։ Խորհրդային ճարտարագետները[1] շենքի արտաքին տեսքը համարում էին ոչ գրավիչ, սակայն գնահատում էին ռոկոկո ոճով ձևավորված ներքին հարդարանքը։ Ըստ կառուցման ժամանակակիցներ դերասան Լ. Մ. Լեոնիդովի, լրագրող Ի. Մ. Լևինսկու կիևցիները դրականորեն էին ընդունում շենքը, այն անվանում էին «խաղալիք» և «նրբաճաշակ բոնբոն»։ Հանդիսասրահը տարբերվում էր ոչ միայն գեղարվեստական ձևավորմամբ, այլև` հանդիսատեսի համար հարմարավետությամբ։ Այն համեմատաբար ոչ մեծ է, պայտաձև, ընդարձակված է կողքերով, հարմարեցված է բեմը ցանկացած դիրքից դիտելու համար։ Ունի օթյակ, ամֆիթատրոն և փոքր պատշգամբ, սրահը տեղավորում է 1200 հոգի։ Սոլովցով թատրոնի շենքի եզակի հաջողվածությունն ընդգծել է Կ. Ս. Ստանիսլավսկին 1912 թվականին։ Ըստ նրա, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ելույթ ունեցած բոլոր շինություններից «Սոլովցով»-ը զիջել է միայն Մյունխենի արքայական թատրոնին։

 
Սոլովցովի թատրոնը 20-րդ դարում

1959-1960 թվականների վերակառուցման ժամանակ կառուցվել է երրորդ հարկը, ընդլայնվել է երկրորդ հարկի նախասրահը։ Միևնույն ժամանակ փոխվել է շենքի ճակատային մասը, ներքին հարդարման որոշ դետալներ հեռացվել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 М. О. Рибаков. Вулиця Архітектора Городецького. — К.: Фенікс, 2007.
  2. 2,0 2,1 М. М. Шулькевич, Т. Д. Дмитренко. Киев (Архитектурно-исторический очерк). — К.: Будівельник, 1978.
  3. М. О. Рибаков. Вулиця Архітектора Городецького. — К.: Фенікс, 2007.4

Գրականություն խմբագրել

  • М. М. Шулькевич, Т. Д. Дмитренко Киев (Архитектурно-исторический очерк). — К.: Будівельник, 1978.
  • М. О. Рибаков Вулиця Архітектора Городецького. — К.: Фенікс, 2007. — ISBN 978-966-651-499-1