Վասիլի Եֆիմովիչ Սոլոմինի և Վ. Բ. Սմոլինի տուն (թաթ.՝ Соломин-Смолин йорты), առանձնատուն Կազանի պատմական կենտրոնում։ Անվանումը ստացել է շինության հիմնական տերերի` Կազանի հասարակական բանկի կառավարիչ, երկրորդ գիլդիայի վաճառական Վասիլի Եֆիմովիչ Սոլոմինի և Վ. Բ. Սմոլինի անունից։ Բացի այդ երբեմն կոչվում է «Ուսուցչի տուն»։ Տունը զբաղեցնում է անկյունային դիրք` գտնվելով Բաումանի 62 և Աստղադիտական 9 հասցեներում։ Ունի տեղական նշանակության պատմական և մշակութային հուշարձանի կարգավիճակ (շնորհվել է Կազանի քաղաքային վարչակազմի 03.02.1997 № 138 որոշմամբ[1]): 2009 թվականին նորից ընդգրկվել է մշակութային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ, բայց արդեն «Վ. Ե. և Վ. Բ. Սմոլինների տուն» անվամբ[2] (հավանաբար սխալմամբ)։

Սոլոմինի-Սմոլինի տուն
Տեսակկառույց
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն
Առաջին հիշատակում1857
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Սոլոմին-Սմոլինի տան ընդհանուր տեսքը Բաումանի փողոցից

Ներկայումս գոյություն ունեցող շենքի հիմքում ընկած է 1857 թվականին Մեծ Պրոլոմնի (ներկայիս` Բաումանի) փողոցում կառուցված տնատիրությունը։ 1861 թվականին Վ. Ե. Սոլոմինը շենքում բացում է քաղցրաբլիթի արտադրություն, որը 1874 թվականին զգալիորեն ընդլայնվում է և դառնում ամենախոշորը Կազանում։ 1886 թվականին այստեղ վարպետի ղեկավարության ներքո աշխատում էին 17 բանվորներ և 4 աշակերտներ, իսկ տարեկան շրջանառությունը հասնում էր 27000 ռուբլու։ 1873 թվականին ճարտարապետ Վ. Պ. Ալեքսանդրովի կողմից շենքը վերակառուցվում է և ընդգրկվում ներկայիս Աստղագիտական փողոցի տնատիրության մեջ։ Այնուհետև այստեղ տեղակայվում են Օստերմանի խանութները և «Ուրանիա» կինեմատոգրաֆը (1908 թ)։ Ճարտարապետ Ֆ. Ռ. Ամլոնգը, ով շենքում ուներ «ժամանակակից ճարտարապետություն», շինարարական գրասենյակ, 1913 թվականին ստեղծում է թատերական մասնավոր ձեռնարկու-տիկնիկագործ Վ. Վ. Օբրազցովայի «Chat noir» («Սև կատու») մանրաերկի թատրոնը։ Մինչև վերջերս շենքի կենտրոնում կանգնեցված էր դեկորատիվ վրան։ 1918 թվականից այն կոչվում էր «Նոր կյանք» բանվորական ակումբ, 1940-ական թթ.` ընկեր Զինովևի ակումբ, այնուհետև` Մ. Գորկու անվան մշակույթի ակումբ։ 2001 թվականին «Կազանի պատմական կենտրոնի պահպանության» դաշնային նպատակային ծրագրի շրջանակներում այստեղ է տեղափոխվում կրթության աշխատողների տունը (Ուսուցչի տուն), որը նախկինում գտնվում էր Արհմիությունների փողոցի վրա գտնվող Սինագոգի շենքում։

Ճարտարապետություն խմբագրել

Էկլեկտիկայի ոճով կառուցված անկյունային երկհարկանի տան ճակատային մասը նայում էր դեպի Բաումանի փողոցի կողմը, ուներ ազնվականական բարոկկո ոճի քիվեր և պատշգամբ մուտքի վրա։ Աստղադիտական փողոցի կողմը նայող ճակատային մասն ուներ քառանկյուն հարթ որմնասյուներ և ճաղաշարային պատ (ատտիկա)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել