Սոլժենիցինի պողոտա (Դոնի Ռոստով)

փողոց Դոնի Ռոստովում

Սոլժենիցինի պողոտա (ռուս.՝ Проспект Солженицына), պողոտա Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Լևենցովսկի կառուցվող միկրոշրջանում։ Անվանվել է ռուս մեծանուն արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, 1970 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինի անունով։ Սկիզբ է առնում Երյոմենկոյի փողոցի հետ ստեղծած օղակաձև հանգույցից և ավարտվում Դովատորի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 570 մետր է։

Սոլժենիցինի պողոտա
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն570 մետր
Անվանվել էԱլեքսանդր Սոլժենիցին
Փոստային ինդեքս344049

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Նորակառույց Լևենցովսկի միկրոշրջանի կենտրոնական պողոտան Ալեքսանդր Սոլժենիցինի անունով կոչելու հրամանը 2008 թվականին ստորագրել է Դոնի Ռոստովի քաղաքապետ Միխայիլ Չեռնիշովը։ Ամբողջ Լևենցովսկի միկրոշրջանով անցնող պողոտան ունի չորս շարք, որոնք բաժանված են սիզամարգով[1]։

Պողոտան սկսվում է Երյոմենկոյի փողոցի հետ ստեղծած օղակաձև հանգույցից և ավարտվում Դովատորի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 570 մետր է։ Պողոտայում կա համարակալված 3 շինություն։

Սոլժենիցինի պողոտայի փոստային դասիչն է՝ 344049։

Պողոտան անվանվել է ռուս մեծանուն արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, 1970 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինի անունով։ Գրողը Դոնի Ռոստովում անցկացրել է մանկությունն ու պատանեկությունը. այստեղ նա ավարտել է դպրոցը և համալսարանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «В Ростове-на-Дону появился проспект имени Солженицына».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել