Նիկոլայ Սոբոլև (հունիսի 18, 1993(1993-06-18), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս տեսաբլոգեր։ SOBOLEV (մինչև 2016 թվականի նոյեմբեր՝ «Жизнь Ютуб»[1]) YouTube–ալիքի հեղինակ և հաղորդավար, որում նա պատմում է արդիական հասարակական իրադարձությունների մասին[2]։ Rakamakafo և Ready Steady Go կոլեկտիվների հիմնադիրներից մեկը[3]։

Նիկոլայ Սոբոլև
ռուս.՝ Николай Юрьевич ФАЛУНИН
Դիմանկար
Ծնվել է1993, հունիսի 18
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ
ՔաղաքացիությունՌուսաստան
Ազգությունռուս
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունտեսաբլոգեր
 Nikolay Sobolev Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Նիկոլայ Սոբոլևը ծնվել է 1993 թվականի հունիսի 18–ին Սանկտ Պետերբուրգում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի պօլիտեխնիկ համալսարանի տնտեսության և մենեջմենթի ֆակուլտետը[4]։

Համացանցում հայտնի է դարձել, նկարահանելով սոցիալ էքսպերիմենտներ և ծաղրումներ Rakamakafo նախագծի համար Գուրամ Նարմանիայի հետ՝ նրա համալսարանաի ընկերոջ հետ[5]։ Տվյալ նախագծում 2015 թվականի հունիսին նրանք դարձել են «Собака.ru»[6] ամսագրի մրցանակակիր «Մեդիա» անվանակարգում[7][8]։ Չորս ամիս անց՝ «ВКонтакте» – «Жизнь Ютуб» միության հետ բացում է նույնանուն ալիք, որի մեջ լուսաբանում էր ռուս տեսաբլոգերների և Ռունետի արդիական իրադարձությունների մասին[9][10]։ 2016 թվականին վերանվանել է ալիքը SOBOLEV[11] և կենտրոնացել հասարակական թեմաների քննարկման վրա։ Լայն հռչակ է ստացել Դիանա Շուռիգինայի բռնաբարությունը քննարկելուց հետո։ Այդ թեման քննարկելու ժամանակ նրա ալիքը աշխարհի ամենաարագ աճողն էր[2]։

2017 թվականի մարտի 9–ին ուրիշ բլոգերների հետ միասին մասնակցել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկիի հետ հանդիպմանը[12]։ Նիստի նպատակն էր երիտասարդության հետ համագործակցության տարբերակներ քննարկել[13]։

«YouTube։ Ճանապարհ դեպի հաջողություն։ Ինչպես շատ լայքեր և փողեր ստանալ» գրքի համահեղինակն է[14]։

2017 թվականի օգոստոսի 10–ին հայտնի է դարձել Սոբոլևի հայտնի մարդկանց հետ ամենշաբաթյա շոուի թողարկման մասին։ Շոուն թողարկվելու է «Սոբոլևը ռմբակոծում է» անվան տակ մենակ «ВКонтакте» սոցիալական ցանցի համար[15][16]։ Արտադրությամբ զբաղում է WildJam ընկերությունը, իսկ գլխավոր հովանավոր է դարձել «Յանդեքս․ Տաքսին»[17]։ Այն նման է «Տաքսի» տեսախաղին, որը ցուցադրում էր ՏՆՏ հեռուստաալիքով 2005–ից 2009 թվականներին[17]։

Հրատարակություններ խմբագրել

  • Նիկոլայ Սոբոլև, Ռոման Նազարչուկ, Կիրիլ Ժուկովսկի YouTube։ Ճանապարհ դեպի հաջողություն։ Ինչպես շատ լայքեր և փողեր ստանալ. — АСТ, 2017. — 384 с. — (YouTube աստղ). — 6000 экз. — ISBN 978-5-17-100750-8[18][19]

Ծանոթագրություններ խմբագրել

  1.   ВСЯ ПРАВДА О ЖИЗНЬ ЮТУБ / 500 тысяч, 1 год, переименование
  2. 2,0 2,1 «Приговорен к пожизненным дизлайкам. Как в 23 года заработать миллионы на критике врагов и ненависти зрителей». Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  3. «Автор ролика с «Гелендвагеном» на Дворцовой: Акция была согласована». 20170611T1524+0300Z. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Сети против телевизора». Радио Свобода. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  5. ntv.ru. «Петербургские студенты проверяют сострадание горожан пугающими розыгрышами» (անգլերեն). НТВ. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «SOBOLEV YouTube Stats, Channel Statistics - Socialblade.com». socialblade.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Объявлены победители премии «ТОП 50. Самые знаменитые люди Петербурга»». Собака.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  8. «Состоялась ежегодная церемония вручения премии «ТОП 50. Самые знаменитые люди Петербурга»». www.f2f-mag.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  9. «ПЕРВЫЙ ВЫПУСК ШОУ "ЖИЗНЬ ЮТУБ: ВИДЕОВЕРСИЯ"!». vk.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  10. ««Россия-24» запустила передачу, в которой будет рассказывать старшему поколению о звездах ютьюба». Афиша (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  11. «В ближайшее время видеоверсия с Николаем Соболевым будет выходить вне формата нашего паблика...». vk.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  12. Кто такая Саша Спилберг и почему власть заинтересовалась видеоблогерами
  13. «Мединский предложил блогерам сотрудничество в популяризации культуры». Interfax.ru (ռուսերեն). 2017 թ․ մարտի 9. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  14. «Тонны денег и фуры дизлайков: что надо знать, чтобы заработать на видео в Интернете - PROBUSINESS.BY». PROBUSINESS.BY (ռուսերեն). 2017 թ․ մայիսի 3. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  15. «Новое шоу от Николая Соболева!». vk.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  16. «У Соболева будет свое шоу в VK» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  17. 17,0 17,1 ««Яндекс.Такси» и «ВКонтакте» проспонсировали аналог шоу «Такси» с блогером Соболевым». vc.ru (ռուսերեն). 2017 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  18. «Книга: «YouTube: путь к успеху. Как получать фуры лайков и тонны денег» — Соболев Николай (Rakamakafo)». Издательство «АСТ». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
  19. «Книга «YouTube. Путь к успеху. Как получать фуры лайков и тонны денег». Н. Соболев, К. Жуковский, Р. Назарчук». Ozon.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Սոբոլև» հոդվածին։