Սնոփի (կորեերեն՝ 스너피, ապրիլի 24, 2005(2005-04-24) - մայիս 2015), առաջին կլոնավորված շունը։ Ստեղծվել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի ազգային համալսարանի պրոֆեսոր Լի Բյոն Չոնի և նրա թիմի կողմից։ Սնոփի (անգլերենից՝ Snuppy) անունը SNU-ի՝ Սեուլի ազգային համալսարանի անգլերեն սկզբնատառերի և puppy-ի՝ անգլերեն շուն բառի համակցությունն է։

Սնոփի
Սնոփի շունը 2006 թվականին՝ մեկամյակից մի քանի օր առաջ
Տեսակշուն, արտեֆակտ և կլոնավորված կաթնասուն
Սեռարու
Ծնվել էապրիլի 24, 2005(2005-04-24)
Սատկել էմայիս 2015 (10 տարեկան)

Պատմություն խմբագրել

Հավաքվել է «Թայ»-ի՝ արու աֆղանական շների ցեղատեսակի սոմատիկ բջջային միջուկը, հեռացվել է մեկ այլ շան ձվի միջուկը, իսկ «Թայ»-ի հավաքված սոմատիկ բջջային միջուկը փոխպատվաստվել է (տեղադրվել)՝ ստեղծելով կլոնավորված բեղմնավորված ձու, որն էլ տեղադրվել է ռետրիվեր ցեղատեսակի արգանդի մեջ և ծնվել է կեսարյան հատման միջոցով։

Սնոփին մեծ ուշադրության արժանացավ ոչ միայն գիտական շրջանակի, այլ նաև լայն հանրության կողմից, ընդհուպ՝ տեղ գտավ Time ամսագրի կողմից հրապարակված «2005 թվականի ամենազարմանալի գյուտեր (The most amazing inventions of 2005)» հոդվածում[1]։

2008 թվականի մայիսին 2006 թվականի հունիսին և հուլիսին ծնված Բոնա և Հոուփ կլոնավորված էգ շների ձվերն ու Սնոփիի սերմը արհեստականորեն բեղմնավորվեցին՝ հաստատելու կլոնավորված շների վերարտադրողական կարողությունը, այնուհետև տեղադրվեցին էգերի արգանդում՝ ձագեր ծնելու համար։

Նշվում է, որ այս եղանակով ծնված ինը շները 2009 թվականի սեպտեմբերին պետք է անվճար բաժանվեին լայն հասարակությանը[2]։

Միևնույն ժամանակ, Սնոփի ծննդյան առաջին օրերին շատ հակասություններ կային, թե արդյոք այն իսպակես կլոնավորված շուն էր, բայց պրոֆեսիոնալ գնահատման գործակալությանը՝ Human Pass-ին դիմելով, պարզվեց, որ այն իսկապես կլոնավորված շուն է[3]։

Հաջողություններ խմբագրել

Սնոփիի կլոնավորման հաջողության գործակիցը 2004 թվականին կազմել է 0,02%, սակայն բարելավվել է մինչև 50% 2011 թվականի կոյոտի կլոնավորման հետազոտության արդյունքում[4]։

2013 թվականին ԱՄՆ-ում մարդու սաղմնային ցողունային բջիջների կլոնավորման համատեքստում հաջողության 50% ցուցանիշ է գրանցվել[5]։

Մարդկային կլոնավորում խմբագրել

Շների կլոնավորմանը հաջորդում է կապիկների կլոնավորումը, որին հաջորդում է մարդու կլոնավորումը։ Կապիկների կլոնավորումը բիոէթիկական տեսանկյունից զգայուն հարց է համարվում[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://content.time.com/time/press_releases/article/0,8599,1129507,00.html
  2. 한국일보 2009년 9월 4일자
  3. 노컷뉴스 2005년 12월 28일자
  4. http://news.naver.com/main/read.nhn?mode=LSD&mid=sec&sid1=101&oid=015&aid=0002560313
  5. http://news.naver.com/main/read.nhn?mode=LSD&mid=sec&sid1=105&oid=023&aid=0002521325
  6. http://news.naver.com/main/read.nhn?mode=LSD&mid=sec&sid1=105&oid=038&aid=0000293526