Սյունյաց վարդապետարան
Սյունյաց վարդապետարան, հայ գրերի գյուտից հետո ստեղծված դպրոց, որի վրա դրված է եղել թարգմանության ու մեկնության պարտականություն։
8-րդ դարում տեղակայված է եղել Գեղարքունիք գավառի Մաքենյաց վանքում, որը համարվում էր «Աղբյուր իմաստից՝ վարդապետարանն Սյունյաց»։ Առաջնորդը եղել է Սողոմոն Մաքենացին (կարգավորել է հայոց տոնական ժողովածուն)։ Այնուհետև Սյունյաց վարդապետարանը տեղափոխվել է իշխանանիստ Շաղատ գյուղաքաղաք։
9-րդ դարում, երբ Սյունյաց իշխանները կառուցում են Սյունիքի մետրոպոլիտության նոր կենտրոնը՝ Տաթևի վանքը, վարդապետարանը տեղափոխվում է այնտեղ։
Սյունյաց վարդապետարանում սովորել են Թեոդորոս Քռթենավորը և Ստեփանոս Սյունեցին։ Դասավանդել են անվանի քերթողներ Պետրոս Սյունեցին, Մաթոս աղան, Մովսեսը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 477)։ |