Պետրոս Սյունեցի

հայ հոգևորական

Պետրոս Սյունեցի (նաև՝ Պետրոս Քերթող, անհայտ[1] - 558[1]), մատենագիր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ, Սյունիքի 9-րդ եպիսկոպոս (548-558)[2]։

Պետրոս Սյունեցի
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Պետրոս Սյունեցի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Սյունյաց 9-րդ եպիսկոպոս
Կառավարման սկիզբ 548
Կառավարման ավարտ 558
Նախորդող Մակար եպիսկոպոս
Հաջորդող Գիգան եպիսկոպոս
Ձեռնադրություն 548
Հոգևոր աստիճան եպիսկոպոս

Համարվել է Մովսես Խորենացու աշակերտը։ Մասնակցել Դվինի 554-ի ժողովին։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ գրել է բազմաթիվ գործեր (պատմություն, մեկնություններ, ճառեր, ներբողներ), զբաղվել թարգմանչական աշխատանքով։ Պետրոս Սյունեցու պատմությունից որոշ հատվածներ (Անդոկի և Բաբիկի գործերի մասին) պահպանվել են Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» և Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» գրքերում։ Առանձին պատառիկներ են մնացել նաև Ծննդյան ճառից։ Ամբողջական ձևով մեզ են հասել «Գովեստ ի սուրբ Աստուածածինն․․․», «Ցաղագս հաւատոյ», «Հարցմունք յաղագս մարմնաւորութեանն տեառն զանազանք՝ Վաչագանի Աղուանից իշխանի ընդ Պետրոսի Սիւնեաց Եպիսկոպոսի և Իմաստասիրի» երկերը («Արարատ», 1902)․ վերջինիս հաջորդել է մի ուրիշ գործ, որ կրում է «Հարցումն Վաչագանա իշխանի և պատասխան Պետրոսի Սիւնեաց վերադիտողի» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 3074) խորագիրը։ Պետրոս Սյունեցու երկերը կարևորվում են հայ փիլիսոփայական մտքի պատմության և ժամանակի ազգային-ազատագրական գաղափարախոսության հետազոտման առումով։ Պատկերավոր մտածողությամբ, հոգեբուխ զեղումներով և կանոնիկ խորհրդանիշների մեկնաբանությամբ գեղագիտական որոշակի արժեք է ներկայացնում «Գովեստ․․․»-ը։

Կենսագրություն

խմբագրել

Պետրոս Սյունեցի եպիսկոպոսը 548 թվականին Սյունիքի եպիսկոպոս է ձեռնադրվել, հաջորդելով՝ Մակար եպիսկոպոսին (520-548)։ Նրան հաջորդել է Գիգան եպիսկոպոսը (558-561)[2]։

Գրականություն

խմբագրել
  • Զարբհանալյան Գ․, Պատմություն հայ հին դպրության, Վնտ․, 1932։
  • Տեր–Մկրտչյան Դ․, Պետրոս Սյունյաց եպիսկոպոս, Վաղ–պատ, 1902։
  • Մնացականյան Ա․Շ․, Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը, Ե․, 1966։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 270.
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 242.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 260