Տիկին Սյուզան Դիլիս Դուգան (օրիորդական ազգանունը՝ Ռայան, անգլ.՝ Susan Dilys Dougan, անգլ.՝ Susan Dilys Ryan, մարտի 3, 1955(1955-03-03)[1], Colonarie, Charlotte Parish, Սենթ Վինսենթ և Գրենադիններ[2])[4],Սենթ Վինսենթ և Գրենադինների գեներալ նահանգապետ 2019 թվականի օգոստոսի 1-ից[5][6]։ Այս պաշտոնում առաջին կինը[7]։

Սյուզան Դիլիս Դուգան
 
Կրթություն՝ Լոնդոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 3, 1955(1955-03-03)[1] (69 տարեկան)
Ծննդավայր Colonarie, Charlotte Parish, Սենթ Վինսենթ և Գրենադիններ[2]
Քաղաքացիություն  Սենթ Վինսենթ և Գրենադիններ
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սյուզան Դուգանը ծնվել է Սենթ Վինսենթ նահանգի Կոլոնարի գյուղում։ Ավարտել է Սաութհեմփթոնի համալսարանը, որտեղ ստացել է մագիստրոսի կոչում։

2020 թվականի հունվարի 29-ին պարգևատրվել է Սուրբ Միքայելի և Գեորգիի շքանշանով[8] և Բրիտանական կայսրության շքանշանով՝ հայտնվելով 2010 Birthday Honours ցանկում կրթությանը և պետական կառավարմանը մատուցած ծառայությունների համար[9]։

Քաղաքական կարիերա խմբագրել

Սյուզան Դուգանն իր գործունեությունը սկսել է որպես առանց դիպլոմի ուսուցիչ։ 34 տարվա ընթացքում Դուգանը 2001-2004 թվականներին բարձրացել է աստիճաններով մինչև Սենթ Վինսենտի աղջիկների միջնակարգ դպրոցի տնօրեն, իսկ 2004-2009 թվականներին եղել է կրթության գծով տնօրեն։ Աշխատել է որպես քարտուղար 2009-2013 թվականներին[10]։

Նա նաև զբաղեցրել է մի քանի ազգային պաշտոններ, ինչպիսիք են ամերիկյան պետությունների կազմակերպության ներկայացուցիչը Սենթ Վինսենթում և Գրենադինում, կրթության համագործակցության ներկայացուցիչը Սենթ Վինսենթ և Գրենադին և Սենթ Վինսենթ և Գրենադինների ապաստարանի գլխավոր կառավարիչը։

2014 թվականի դեկտեմբերին նշանակվել է Սենթ Վինսենտի և գրենադինի գեներալ-նահանգապետի տեղակալ[11][12]։ 2019 թվականի օգոստոսի 1-ին նա ստանձնեց պաշտոնը՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը՝ փոխարինելով Ֆրեդերիկ Բալանտայթին, ով առողջական վիճակի պատճառով հրաժարական տվեց[11]։ Արարողությանը նրան երդում են տվել գերագույն դատավոր Բրայան Քոթլը, պետական պաշտոնյաները, ներկա են եղել նաև ընկերներն ու բարեկամները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.gov.vc/index.php/home/governor-general
  2. 2,0 2,1 2,2 http://caribelect.easycgi.com/knowledge/biography/bios/dougan_susan.asp
  3. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2010. — Iss. 59453. — P. B43.
  4. «Governor General». www.gov.vc. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
  5. «SVG's First Female Head of State Sworn In». www.searchlight.vc (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
  6. Sheri-Kae McLeod (2019 թ․ օգոստոսի 1). «St. Vincent and the Grenadines Gets First Female Governor-General». CNW Network (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
  7. «St Vincent and the Grenadines has first female Governor General». Barbados Today (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
  8. «CENTRAL CHANCERY OF THE ORDERS OF KNIGHTHOOD | Honours and Awards | The Gazette». www.thegazette.co.uk. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
  9. «Page 43 | Supplement 59453, 12 June 2010 | London Gazette | The Gazette». www.thegazette.co.uk. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
  10. «Caribbean Elections Biography | Susan Dougan». www.caribbeanelections.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
  11. 11,0 11,1 Lorencio Patterson says (2014 թ․ դեկտեմբերի 4). «Susan Dougan appointed GG's Deputy – iWitness News». www.iwnsvg.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
  12. «SVG to have first female Governor General soon». www.searchlight.vc (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 23. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
  13. «SVG gets first female Governor General on Aug. 1 – iWitness News». www.iwnsvg.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 21. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.