Սյուզաննա Բլոխի դիմանկարը

Սյուզաննա Բլոխի դիմանկարը (ֆր.՝ Portrait de Suzanne Bloch), իսպանացի և ֆրանսացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը, որը նկարվել է 1904 թվականին, կտավով յուղաներկի վրա, կապույտ շրջանի ավարտին։ Պահվում է Սան Պաուլոյի արվեստի թանգարանում։ Չափերն են` 65 х 54 սմ[4]։

Picto infobox artiste.png
Սյուզաննա Բլոխի դիմանկարը
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո[1]
տարի1904[2][3]
բարձրություն65 սանտիմետր[3]
լայնություն54 սանտիմետր[3]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[3] և կտավ[3]
գտնվում էՍան Պաուլոյի արվեստի թանգարան[1][3]
հավաքածուՍան Պաուլոյի արվեստի թանգարան[3]
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրությունԽմբագրել

 

Նկարում պատկերված է օպերայի երգչուհի, Ռիխարդ Վագների ստեղծագործությունները կատարող Սյուզաննա Բլոխը։ Նկարը պատկերվել է Պիկասոյի արվեստանոցում, որը գտնվում էր Մոնմարտրի Ռավինյան փողոցի համար տասներեք տանը։ Դիմանկարը պատկերվել է «կապույտ շրջանին հատուկ» սառը երանգներով։ Սյուզաննայի հագին կապույտ զգեստ է։ Նրա խոշոր մուգ խոպոպները հարդարված են։ Նկարի զուսպ գունային ներկապնակը և վրձնի թեթև շարժումներն դեմքին արտահայտչականություն են տալիս և ուշադրությունը կենտրոնացնում են սև աչքերի վրա։ Լուսաստվերի խաղը դեմքը խոշոր է դարձնում։

Արվեստի հայտնի բրազիլացի պատմաբան Լուիս Մարկեսը Սյուզաննա Բլոխի դիմանկարը անվանել է կապույտ շրջանի վերջին նկարը։ Չնայած բանավիճային որոշ հակադրություններին` ընդհանուր դիրքորոշումն այն է, որ շատ առումներով դիմանկարը բնորոշում է Պիկասոյի կապույտ շրջանի փակումը[5]։

Ի սկզբանե դիմանկարը պատկանել է հենց Սյուզաննա Բլոխին, նրա մահից հետո այն ձեռք է բերվել Մյունխենի Տաննխաուզեր ժամանակակից արվեստի պատկերասրահի կողմից։ Այնուհետև նկարը գտնվել է արքայադուստր Մեհթիլդա Լիխովսկու մասնավոր հավաքածուում, Լոնդոնում, այնուհետև Բիբերների ընտանիքում, Լուգանոյում, Շվեյցարիայում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը պահվել է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում։ 1947 թվականին այն ձեռք է բերվել բրազիլացի բանկիր Վոլտեր Մորեյրա Սալեսի կողմից և նվիրվել է Սան Պաուլոյի գեղարվեստի թանգարանին։ 2007 թվականի դեկտեմբերին «Սյուզաննա Բլոխի դիմանկարը» Կանդիդու Պորտինարի «Սուրճ հավաքողը» նկարի հետ գողացվել է թանգարանից։ Մի քանի շաբաթ անց նկարները գտնվել են և վերադարձվել թանգարան։ Երեք տղամարդիկ, մեղադրվելով գողության համար, ձերբակալվել են։ Բարեբախտաբար, նկարները չեն վնասվել և լավ են պահպանվել[6]։

ԾանոթագրություններԽմբագրել