Սմոլարյան ջրվեժ (մակեդոներեն՝ Смоларски Водопад), տեղակայված է Մակեդոնիայի Հանրապետության տարածքում։ Գտնվում է Լոմնիցա գետի հունի վրա՝ ծովից 600 մ բարձրության վրա։

Սմոլարյան ջրվեժ
Տեսակջրվեժ
ԵրկիրՄակեդոնիայի Հանրապետություն
ՎայրԲելասիցա
Բարձրություն (ԲԾՄ)630 մետր
Հարաբերական
բարձրություն
39,5 մետր

Նկարագրություն խմբագրել

Ջրվեժը գտնվում է տեկտոնական անկայուն հիմքի վրա։ Ջրվեժի ներքևում ձևավորվում է հսկայական խառնարան, որի երկարությունը գետի ուղղությամբ 5 մ է, լայնությունը `11 մ, խորությունը` 0,5-ից մինչև 0,7 մ։ Ջրվեժի բարձրությունը կազմում է՝ 39,5-ից մինչև 40 մ։ Սմոլարյան ջրվեժը Մակեդոնիայի Հանրապետության տարածքում մշտապես գահավիժող ամենաբարձր ջրվեժն է, ինչպես նաև ամենաբարձրն է Բելիսիցա լեռան վրա[1][2]։

2003 թվականից դեպի ջրվեժն է տանում նեղ ոլորապտույտ մի ճանապարհ, 580 մ երկարությամբ, որով այնտեղ կարող են հասնել զբոսաշրջիկները։ Դեպի ջրվեժը տանող ճանապարհի կողմնորոշիչ է ծառայում գյուղական շուկան, որը բացվել է 2007 թվականի հունվարին։ Այստեղ վաճառվում են մրգեր, բանջարեղեն և տեղական արտադրության մեղր, որոնք էլ հանդիսանում են գյուղացիների եկամտի աղբյուրը։ Ճանապարհը ներառում է 300 քարե աստիճաններ, անցնում է անտառների միջով և ավարտվում է Բելվոյ-Դերա կամրջի մոտ[1][2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Smolare Waterfall» (անգլերեն). Exploring Macedonia. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  2. 2,0 2,1 Латинка Топалова-Жежиха (2012). Туристически пътеводител на Беласица. София: Българска фондация Биоразнообразие. էջ 148. ISBN 978-954-9959-57-4.

Արտաքին հղումներ խմբագրել