Բելասիցա
Բելասիցա (բուլղար․՝ Беласица, հուն․՝ Μπέλλες), լեռնաշղթա Բալկանյան թերակղզու վրա՝ Մակեդոնիա երկրամասում։
Բելասիցա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Նյութ | փոխակերպված ապար |
Բարձրություն (ԲԾՄ) | 2029 մետր |
Երկարություն | 63 կիլոմետր |
Մեծագույն գագաթ | Radomir? |
Լեռնաշղթային ամենաբարձր լեռնագագաթը Ռադոմիր լեռն է, որն ունի 2029 մետր բարձրություն։ Գտնվում է Հունաստանի և Բուլղարիայի միջպետական սահմանի երկայնքով։ Ընդհանուր լեռնազանգվածը գտնվում է երեք պետությունների տարածքներում․ Հունաստան (45 %), Մակեդոնիայի Հանրապետություն (35 %) և Բուլղարիա (20 %):
Լեռնաշղթայի ընդհանուր երկարությունը կազմում է 60 կմ, իսկ լայնությունը՝ մինչև 9 կմ։ Բուլղարիայի պատմության մեջ Բելասիցայի լեռնաշղթան նշանավորվում է 1014 թվականի հուլիսի 29-ին բուլղարական և բյուզանդական բանակների միջև այստեղ տեղի ունեցած ճակատամարտում։ Ճակատամարտում հաղթեցին բյուզանդացիները և այն անմիջականորեն նպաստեց Արևմտաբուլղարական թագավորության կործանմանը[1]։