Սկրուջի

Black Star Inc. լեյբլի արտիստ

Էդուարդ Վիգրանովսկի (ռուս.՝ Эдуард Выграновский), հայտնի է Սկրուջի (Скруджи) բեմական կեղծանունով։ 2015 թվականին, հաղթելով «Молодая Кровь» մրցույթում՝ ստորագրում է պայմանագիր Black Star inc. լեյբլի հետ[1]։

Սկրուջի
Բնօրինակ անունСкруджи
Ի ծնե անունԷդուարդ Վիգրանովսկի
Նաև հայտնի է որպեսСкруджи
Ծնվել էնոյեմբերի 5, 1992(1992-11-05) (31 տարեկան)
Վելիկիե Մոստի
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ԺանրերՌեփ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
Գործունեություն2015-ներկա
ԼեյբլBlack Star Inc.
Կայքblack-star.ru/artists/scroodgee/

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 5-ին Վելիկիե Մոստի քաղաքում։ Էդուարդի ծնվելուց անմիջապես հետո նրա ընտանիքը տեղափոխվում է Նիկալայեվսկ շրջանի Պերվամայսկ քաղաք։ Դպրոցում սովորել է սպորտային հոսքում։ Դպրոցը ավարտելուց հետո, մեկնում է Օդեսա՝ բարձրագույն կրթություն ստանալու, սակայն նա թողնում է ուսումը և վերադառնում է Պերվամայսկ, որտեղ որոշում է դառնալ դիզայներ։

Սկրուջիի մանկությունը, ինչպես ինքն է ասում, անցել է առանց վառ գույների, հեռանկարների, զվարճանքների և ուրախությունների։ Նա թողեց իր կրթությունը ԲՈՒՀ-ում և սկսում գումար վաստակել՝ աշխատելով վաճառող, ապրանքագետ, աշխատում է շինարարությունում, սղոցարանում։

Մինչ դպրոցական տարիքը սիրել է խաղալ բասկետբոլ։ 9-րդ դասարանից սկսած խաղացել է դպրոցի, համալսարանի և քաղաքի հավաքականում։ Պարապմունքներից մեկը ճակատագրական է դառնում՝ նա ծանոթանում է երաժիշտի հետ, ով կարողանում է դառնալ նրա երգի «ուսուցիչը»։

Երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել դեռ երիտասարդ տարիքից՝ այդպիսով նրա վաստակած գումարի մեծ մասը վատնվում էր երգերի և տեսահոլովակների ստեղծման վրա։

2015 թվականին որոշում է ընդունում մասնակցել «Молодая Кровь»-ին ռեալիթի-շոու, որից հետո երիտասարդ կատարողներին տրվում է հնարավորություն լինել Black Star inc. լեյբլի անդամ։ Նույն թվականի նոյեմբերին ստորագրում է պայմանագիրը։ Փետրվարին թողարկվում է Տիմատիի, Մոտի, Սաշա Չեստի և Սկրուջիի միասնական «В щепки» սինգլը։

Ապրիլին թողարկվում է նրա առաջին սինգլը և տեսահոլովակը, որը կոչվում է «Ровной дороги»՝ այն 4 միլիոնից ավելի դիտում է հավաքում YouTube-ում։ Հունիսի վերջում թողարկվում է նրա առաջին մինի ալբոմը և նրա 2 տեսահոլովակները ՝ «Оттуда, где я» և «С низов вверх»:

Սինգլեր խմբագրել

  • «Оттуда, где я»
  • «К войне готов»
  • «Ровной дороги»
  • «У меня не все дома»
  • «С низов вверх»
  • «Возьми свое»
  • << Анданте >>
  • Индиго
  • Взрыв в темноте
  • Рукалицо
  • Секрет
  • «Оттуда, где я»
  • «Иду к Олимпу»

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

  • «Ровной дороги»
  • «Оттуда, где я»
  • «С низов вверх»
  • Анданте
  • Индиго
  • Взрыв в темноте
  • Рукалицо
  • Секрет

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Blackstar - Артисты - Скруджи». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել