Սկրիվերի շրջան (լատիշ․՝ Skrīveru novads), վարչատարածքային միավոր Լատվիայի հարավ - արևելքում, գտնվում է պատմական Վիձեմե մարզում։ Սահմանակից է Լիելվարդեի, Օգրեի, Այզկրաուկլեի և Յաունելգավայի շրջաններին։ Վարչական շրջանի կենտրոնը համարվում է Սկրիվերի բնակավայրը։

Սկրիվերի շրջան
Skrīveru novads

Զինանշան

Սկրիվերի շրջանի զինանշանը
ԵրկիրԼատվիա Լատվիա
ԿարգավիճակԼատվիայի նախկին մունիցիպալիտետ
Մտնում էԼատվիա
ՎարչկենտրոնՍկրիվերի
ՔաղաքապետԱնդրիս Զալիտիս
Բնակչություն3417 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք105,46 կմ² (հունվարի 1, 2021)[2] և 102,74 կմ² (հունվարի 1, 2021)[2]
Հիմնադրված էհուլիսի 1, 2009 թ.
Սահմանակցում էԼիելվարդեի շրջան
ISO 3166-2 կոդLV-092
skriveri.lv

Երկրամասում ներքին բաժանումը բացակայում է։

2010 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչությունը կազմել է 4066 մարդ[3]։ Տարածքի մակերեսը կազմում է 105,4 կմ²[4]։

Տարածաշրջանը կազմավորվել է 2009 թվականի հուլիսի 1-ին Լատվիայի Այզկրաուկլեի շրջանի վարչական բարեփոխումների ավարտից հետո։

Ազգային կազմ խմբագրել

2011 թվականի Լատվիայի մարդահամարի տվյալներով բնակչության ազգային կազմը բաշխվել է հետևյալ կերպ[5]՝

Ազգություն 2011 թվականի տվյալներ %
Լատիշներ 3351 90,37 %
Ռուսներ 202 5,45 %
Բելառուսներ 48 1,29 %
Ուկրաինացիներ 31 0,84 %
Լեհեր 35 0,94 %
Լիտվացիներ 26 0,70 %
Այլ ազգի ներկայացուցիչներ 15 0,40 %
Բոլորը 3708 100,00 %

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Լատվիայի կենտրոնական վիճակագրական վարչություն
  2. 2,0 2,1 2,2 2,3 Լատվիայի կենտրոնական վիճակագրական վարչություն
  3. «Численность населения в самоуправлениях на 01.01.2010» (PDF) (լատվիերեն). Управление по делам гражданства и миграции. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.
  4. «Административное деление Латвии» (լատվիերեն). Министерство по делам регионального развития и самоуправлений. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.
  5. Население Латвии по переписи населения 2011

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկրիվերի շրջան» հոդվածին։