Սկրապ-գործընթաց
Ակրապ-Գործընթաց ( անգլ․ scrap — մետաղի ջարդոն), մարտենյան արտադրության տարատեսակ, երբ բովախառնուրդը հիմնականում բաղկացած է սկրապից (մետալուրգիական արտադրության թափոններ, որոնք օգտագործվում են մետալուրգիական վառարաններում վերահալման համար)։ Սկրապ գործընթացի դեպքում թուջի ծախսը կախված է եռման ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ՝ հալված մետաղում ածխածնի պարունակությունից 20—45%։
Սկրապի գործընթացը, սովորաբար, կիրառում են դոմնային վառարաններ չունեցող գործարաններում, ինչպես նաև մեքենաշինական գործարանների մարտենյան արտադրամասերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 446)։ |