Մարտենյան արտադրություն

Մարտենյան արտադրություն, մարտենյան վառարաններ ու ընթացող պողպատահալման պրոցես։ Որպես ելանյութ օգտագործում են պողպատի ջարդոնը և թուջը (հեղուկ կամ պինդ վիճակում)։ Մ. ա., ինչպես և պողպատի արտադրության մյուս տեսակները, սև մետաչուրգիայի ընդհանուր արտադրական ցիկլի երկրորդ օղակն է։ Մարտենյան պրոցեսի ընթացքում բովախառնուրդը հալվում է, ապա գերտաքացվում և բերվում համապատասխան քիմիական բաղադրության (հեռացվում են ածխածինը, սիլիցիումը, մանգանը, ինչպես նաև անցանկալի խառնուկները՝ ֆոսֆորը և ծծումբը)։ Լեգիրված պողպատ ստանալու նպատակով պրոցեսի վերջում հալույթին ավելացնում են լրացուցիչ տարրեր։ Ըսա վառարանի պատվածքի նյութի մարտենյան պրոցեսը լինում է հիմնային կամ թթվային։ Առավել տարածված է հիմնային պրոցեսը, որը հնարավորություն է տալիս վերամշակելու ցանկացած բովախառնուրդային նյութեր, այդ թվում նաև ֆոսֆորի և ծծմբի մեծ պարունակությամբ։ Թթվային պրոցեսի առավելությունն այն է, որ դրա միջոցով կարելի է ստանալ բարձր մեխանիկական հատկություններով օժտված պողպատ՝ գազի և ոչ մետաղական խառնուկների փոքր պարունակությամբ։ Մարտենյան պրոցեսում հիմնականում օգտագործում են գազային վառելիք (կոքսադոմնային և բնական)։ Այրման պրոցեսը խթանելու նպատակով ներփչվող օդը հարստացնում են թթվածնով։ Մարտենյան պրոցեսում պողպատահալման ընդհանուր տևողությունը կախված է վառարանի տարողությունից և արտադրության պայմաններից։ Օրինակ, 200 տ տարողությամբ վառարաններում այն անում է 8-9 ժ, իսկ 500 տ տարողությամբ վառարաններում հասնում է 12 ժ-ի։

Մարտենյան արտադրության հիմնական ցուցանիշը վառարանի հատակի 1 մ2-ից ստացվող պողպատի օրական զանգվածն է՝ տ-ներով (արդի վառարաններում այն կազմում է 12-20 տ)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտենյան արտադրություն» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 343