Սկլեպ
Սկլեպ (դամբարան), շինություն նախատեսված ներսում դագաղ կամ գերեզման դնելու համար կամ էլ առանձին տեղակայված՝ որպես թաղման շինություն[1]։ Ընդհանուր առմամբ սկլեպը ընտանիքի անդամների գերեզման է (ընտանեկան սկլեպ) կամ էլ մեկ տոհմի (տոհմական սկլեպ), կոչվում է գերեզմանատուն[2]։

Ստուգաբանություն և նշանակություն
խմբագրելԱռաջացել է լեհերեն sklep ՝ «հեռանալ, նկուղ, նստարան» բառից։ Քանի որ բացակայում է «ё» («склёпка»՝ «անշունչ») տառի անցումը, Ֆասմերը առաջարկել է անուղղակի փոխառել բառը, բայց օգտագործել ուկրաիներեն[3] ձևով։
Ռուսերենում «սկլեպ» բառը շատ լայն կիրառություն ունի։ Այն երբեմն օգտագործվում է թաղման խցի իմաստով կամ էլ ամբողջությամբ շինությունը՝ ինչպես վերին մասում (գերեզմանոց, նեկրոպոլ, առանձին տեղակայված), այնպես էլ ստորգետնյա (եկեղեցու, ամրոցների տակ)։
Միևնույն ժամանակ` «կրիպտե» բառը եկեղեցական արտահայտություն է (օգտագործվում է եկեղեցում վանականների թաղման ժամանակ)։ Հեռուստասերիալ «Բայքերները սկլեպից» հենց այդպես է կոչվել ինչպես անգլիական բնօրինակում, այնպես էլ նույնանուն կատակերգությունում, կոչվում է Tales from the Crypt (բառացի «Պատմություններ կրիպտեից»)։
«Ընտանեկան սկլեպ», «տոհմական սկլոպ» և գերեզմանատուն տերմինները, հաճախ օգտագործվում են նույն ենթատեքստում և ավելի շատ ոճային տարբերություն ունեն։
Պատմություն
խմբագրելԱռանձին շինություններում թաղման գաղափարը շատ հին է, սակայն սկլեպը նրա նոր տեսակն է և նրա նշանակությունը վերաբերվում է Նոր ժամանակաշրջանին։ Սկզբնապես ծագել են Եվրոպայում հարուստ արիստոկրատ ընտանիքների անդամների համար, քարերով փակված սկլեպը պաշտպանված էր գերեզմանագողերից, քանի որ հանգուցյալները հաճախ թաղված էին հարուստ հագուստով, թանկարժեք իրերով, զրահով և զենքով։ Գաղափարն անմիջապես ընդունվել է գերեզմանատների ծառայության կողմից, քանի որ գերեզմանները ժամանակի ընթացքում ծածկվում էին հողով և սկլեպը միաժամանակ լուծեց նաև այդ հարցը[4]։
Հոգեբանական գործոն է հանդիսանում այն միտքը, որ մահից հետո մարմինը «չանհանգստանա», պաշտպանված լինի վատ եղանակից, որդերից և երկրային մարմիների հետ շփումից[4]։
Պատկերասրահ
խմբագրել-
Կրիպտե (ոչ սկլեպ) թաղման խուցերով, Սինտ Տրյույդեն աբբայություն, Բելգիա, 11-րդ դար
-
Սերյակովի փորագրությամբ կոմս Պոլյի սկլեպը, կառուցվել է Բրյուլլովի նախագծով Շուվալովի այգի, Ռուսաստան, 1830
-
«Զախարի ընտանիքի գերեզմանոց» ընտանեկան սկլեպ Ֆ․ Շեխտելի նախագծով, Կուրկինո, 1900
-
Ֆոն Լեյսերի ընտանեկան սկլեպ, Բերգիսխյուբել, Գերմանիա, 19-րդ դար
-
Չերչեսովների տոհմական աշտարակ, Ցամադ գյուղի շրջակայքում, Հյուսիսային Օսիա, Ռուսաստան
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Книга:Ефремова Т. Ф.:Современный толковый словарь русского языка|склеп
- ↑ Энциклопедический словарь / Гл. ред. Б. А. Введенский. — М.: Большая сов. энцикл., 1955. — Т. 3.
- ↑ Фасмер|склеп
- ↑ 4,0 4,1 Encyclopedia of Death & Human Experience / Clifton D. Bryant, Dennis L. Peck. — US: SAGE, 2009. — P. 132, 481.