Սկիբո ամրոց (անգլ.՝ Skibo Castle, գաել.՝ Caisteal Sgìobail), շոտլանդական ամրոց, տեղակայված Դորնոխ քաղաքի արևմուտքում, այժմ Շոտլանդիայի մարզ։ Գտնվում է Դորնոխի ֆորդում։ Ամրոցը կառուցված է եղել դեռևս XII դարում, սակայն ժամանակակից շինարարությունը հիմնականում տեղի է ունեցել XIX դարից մինչև XX դարի սկզբին, երբ այնտեղ ապրում էր արդյունաբերող Էնդրյու Կարնեգին։

Սկիբո ամրոց
Նկարագրություն
Տեսակշատո
ՏեղագրությունԴորնոխ
Վարչական միավորՀայլենդ
Երկիր Միացյալ Թագավորություն
Կազմված է մասերիցSkibo Castle, Coach Stables?, Skibo Castle, Dairy House?, Skibo Castle, Garden Pavilion?, Skibo Castle, Glasshouses?, Skibo Castle, Kitchen Garden?, Skibo Castle, Loch Ospisdale East?, Skibo Castle, Loch Ospisdale West?, Skibo Castle, Sundial?, Skibo Castle, Swimming Pool?, Skibo Castle, Terraced Garden? և Skibo Castle, West Lodge?
ՃարտարապետAlexander Ross?
Ընթացիկ
սեփականատեր
William Gray?[1]
Քարտեզ
Քարտեզ
 Skibo Castle Վիքիպահեստում

Ներկա պահին ամրոցում գտնվում է փակ ակումբ՝Carnegie Club և հյուրանոց՝ ակումբի աշխատողների համար։ Ամրոցում է տեղի ունեցել երգչուհի Մադոննայի ամուսնությունը, իսկ նրա որդին մկրտվել է մոտակա Դորնոխ քաղաքի տաճարում նույն օրը։

Ամրոցի անունը Skibo-ն Sgìobal շոտլանդական անվան փոփոխված բառն է, որը իր հերթին նշանակում է հողամաս վառելափայտի համար կամ Սկիտի (Skithi) համար[2]։

Պատմություն խմբագրել

Սկիբոյի առաջին կանոնադրությունը գրվել է 1211 թվականին։ Իր վաղ պատմությունից ամրոցը համարվում է Քաիթնես եպիսկոպոսների նստավայր։ Սկիբոն մնաց եպիսկոպոսների նստավայր մինչև 1545 թվականը։ 1745 թվականին Ռոբերտ Գրեյը հանձնեց գույքը։ Պատկանելիս է եղել Կարնեգիի ընտանիքին, և մնացել է նրանց հսկողության տակ մինչև 1982 թվականը։

 
Սկիբո ամրոց

Ամրոցի հիմքեր խմբագրել

Հիմքեր են ներառում Լուիզա լիճը, որը շատ փոքր արհեստական լիճ է և Շոտլանդիայում ջրի մի քանի մարմիններից մեկը, որոնք հայտնի են որպես լճեր։ Գույքը նշված է Շոտլանդիայում գտնվող պարտեզների և ձևավորված լանդշաֆտների գույքագրում, դրանք տեղակայված են ազգային լանդշաֆտների ցանկում։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Legacies of British Slave-ownership — 2004.
  2. See Watson, William J.: «Scottish Place-name Papers», Steve Savage (publisher) 2002, pp. 40, 68, 234

Արտաքին հղումներ խմբագրել