Սկանդալ Essjay-ի հետ
Essjay-ի հետ սկանդալը կապված է Անգլերեն Վիքիպեդիայի մասնակցի ինքնակոչման հետ։ 24-ամյա ուսանողը, ով իր նյութերը խմբագրում էր Essjay անվան տակ, ներկայացել էր որպես պրոֆեսոր, սակայն հետո պարզվել էր, որ վերջինս ինքնակոչ է և նյութերը տեղադրել էր սկսնակների համար նախատեսված առցանց ձեռնարկներից։ Մինչ Essjay-ի մասին ճշմարտության հրապարակային դառնալը, Ջիմմի Ուելսը նրան արդեն հասցրել էր նշանակել Հաշտարար հանձնաժողովներից մեկում։
Իրադարձությունների ժամանակագրություն |
---|
|
ՀարցազրույցԽմբագրել
The New Yorker թերթի աշխատակցուհի Սթեյսի Շիֆը պատրաստվում էր հոդված գրել Վիքիպեդիայի մասին։ Նախագծի մասնակիցներից մեկը առաջարկում է նրան հարցազրույց վերցնել Ռայան Ջորդանից (անգլ.՝ Ryan Jordan), ով այդ ժամանակ հայտնի էր Essjay կեղծանունով։ Essjay-ը համաձայնում է կիսվել Վիքիպեդիայի՝ իր ադմինիստրատորային աշխատանքի փորձով այն պայմանով, որ Շիֆը չի բացահայտի իր անձնական տեղեկությունը, բացի այն տեղեկությունից, որը պարունակվում է իր էջում։
Հարցազրույցի ժամանակ Ջորդանը հայտնում է, որ ունի գիտական կոչումներ աստվածաբանությունից և երկար ժամանակ է ինչ դասավանդում է մասնավոր համալսարանում։ Բացի այդ նա ասում է, որ անցկացնում է Վիքիպեդիայում ոչ պակաս քան 14 ժամ, և իր զբաղմունքի մասին տեղյակ չեն ո՛չ իր գործընկերները, ո՛չ մտերիմ ընկերները։
Նա պատմում էր, որ հաճախ իր հետ է իր համակարգիչը, ինչը թույլ է տալիս զբաղվել սիրելի զբաղմունքով, մինչ իր ուսանողները թեստային աշխատանք են կատարում։ Նա հավելում է, որ իր անունից նամակ է ուղարկել համալսարանի մի դասախոսի, ով արգելում էր օգտագործել Վիքիպեդիայի նյութերը աշխատանքների մեջ։ Նամակի մեջ նա հավաստիացել է Վիքիպեդիայի նյութերի ճշմարիտ լինելու մեջ և իր պնդումներին արժեք տալու համար օգտագործել է գեղարվեստական իր գերարտոնությունը։
ԲացահայտումԽմբագրել
Իր իրական տվյալները Ջորդանը հրապարակում է Վիքիայի իր անձնական էջում[10][11][12], որից հետո Վիքիպեդիայի իր գործընկերները նրան խնդրում են բացատրել բոլոր ակնհայտ անհամապատասխանությունները, որին Ջորդանը պատասխանում է.
Հասարակական գործիչ Դենիել Բրանտը, ով հաճախ քննադատում էր Վիքիպեդիան, Ջորդանի մասին տեղեկությունը հայտնում է «The New Yorker» թերթի խմբագրությանը։ 2007 թ. փետրվարին լույս է տեսնում հոդվածի հերքման մասին տեղեկությունը։ Այնտեղ ասվում է՝ «Ջորդանը խոստովանել է, որ 24 տարեկան է, չունի ոչ մի գիտական աստիճան և երբեք չի դասավանդել»[13]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Այս հայտարարությամբ էջը հասանելի է 2006 թվականի Ինտերնետի արխիվում։ «Archived copy of Essjay's Wikipedia user page»։ The Internet Archive։ Արխիվացված օրիգինալից 2006-01-11-ին։ Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 18–ին. (Please note that if you click on the above link and you have an IRC client installed on your computer, either your client will open, or, if you already have your IRC client open, new tabs/channels will be opened.)
- ↑ Ian King, «'A Wiki web they've woven'»։ vancouver.24hrs.ca։ Վերցված է 2007 թ․ մարտի 2
- ↑ «Profiles do not mesh…»։ Essjay Wikipedia talk page։ 2007-02-02։ Արխիվացված օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2007 թ․ հուլիսի 26
- ↑ Jimmy Wales (2007-10-17)։ «ArbCom»։ WikiEN-l։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 23–ին
- ↑ Nicholas Carr (2007-02-27)։ «Essjay disrobed»։ Rough Type։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2007 թ․ հուլիսի 26
- ↑ Jeff Bercovici (2007-02-28)։ «Ode to Wikipedia Riddled with Errors»։ Radar։ Արխիվացված օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2007 թ․ հուլիսի 26
- ↑ Wolfson, Andrew. «Wikipedia editor who posed as professor is Ky. dropout» Archived 2009-01-13 at the Wayback Machine., The Courier-Journal, March 6, 2007
- ↑ «ABC News broadcast on Essjay»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2007 թ․ մարտի 8
- ↑ Wales, Jimmy (2007-03-19), «Making amends», The New Yorker: 24, http://lists.wikimedia.org/pipermail/wikien-l/2007-March/065484.html։
- ↑ Goldman Russell (մարտի 6, 2007)։ «Wikiscandal: A Prominent Editor at the Popular Online Encyclopedia Is a Fraud»։ ABC News։ Արխիվացված օրիգինալից 2012-03-15-ին։ Վերցված է 2009-03-03
- ↑ Elsworth Catherine (մարտի 8, 2007)։ «Wikipedia 'expert' admits: I made it up»։ The Age։ Վերցված է 2009-03-03
- ↑ «Fake professor in Wikipedia storm»։ BBC News։ Մարտի 6, 2007։ Վերցված է 2007-03-16։
- ↑ Shiff Stacey (հուլիսի 24 2006)։ ««Know it all: Can Wikipedia conquer expertise?»»։ The New Yorker։ Արխիվացված օրիգինալից 2012-12-05-ին։ Վերցված է 2009-03-03։