Սլավիկ Հարությունյան
Սլավիկ Սամսոնի Հարությունյան (օգոստոսի 9, 1944[1], Եղվարդ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաքիմիկոս։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2012)[2]։
Սլավիկ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1944[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Եղվարդ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս |
Կենսագրություն խմբագրել
Սլավիկ Հարությունյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 9-ին, Եղվարդ (Հայաստան, Սյունիքի մարզ) գյուղում։ 1963-1968 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը՝ «բիոքիմիա» մասնագիտությամբ։ 1968-1970 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1972-1974 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմին առընթեր Մարքսիզմ-լենինիզմի համալսարանի «Փիլիսոփայության» ֆակուլտետը։ 1970-1993 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտում, կրտսեր գիտաշխատող, 1993-2008 թվականներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ 2003-2008 թվականներին եղել է ՀՊԱՀ Ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, 2012-2018 թվականներին՝ ՀԱԱՀ Ագրոէկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր[3]։
Գիտական հետազոտությունները վերաբերում են տարբեր մշակաբույսերի հանքային սննդառության գործընթացների ուսումնասիրությանը, հիմնական սննդատարրերի շրջապտույտին, բույսերի կողմից նրանց յուրացման և կենսաքիմիական փոխակերպման մեխանիզմներին, էկոլոգիական բնույթի խնդիրներին։ Ուսումնասիրել է խաղողի և պտղատու տնկարկներում հանքային պարարտանյութերի, հիմնական սննդատարրերի շրջապտույտը, բույսերի կողմից նրանց յուրացման և կենսաքիմիական փոխակերպման մեխանիզմները, պարզաբանել հանքային պարարտանյութերի ազդեցության ագրոկենսաբանական և ագրոքիմիական բնույթը, բացահայտել կալիումային պարարտանյութերի թույլ ազդեցության պատճառները։ Հեղինակ է գիտական աշխատությունների, դասագրքերի, ձեռնարկների և մեթոդական աշխատանքների, ինչպես նաև լրագրային և հրապարակախոսական հոդվածների։ Գիտական զեկուցումներով հանդես է եկել Երևանում, Թբիլիսիում, Քիշնևում, Բրատիսլավայում։
Անդամակցություն խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10587
- ↑ «Հարությունյան Սլավիկ Սամսոնի ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։