Սիրո թունել (բնության հուշարձան)

Սիրո թունել (ուկրաիներեն՝ Туне́ль коха́ння), տեղային նշանակության բնության հուշարձան։ Գտնվում է Ուկրաինայում՝ Կլևան ավանի հարևանությամբ, Ռովնոյի շրջանի Ռովնոյի մարզում, Կլևանից Օրժև տանող երկաթուղու մի հատվածում։

Սիրո թունել

Այն իրենից ներկայացնում է բուսաբանական ֆենոմեն՝ մոտ 4կմ երկարությամբ կանաչ թունել, անտառային զանգվածում, ստեղծված ծառերի մացառուտներով և թփերով, որոնք հյուսվել են իրար մեջ առաջացնելով ճիշտ կամարաձև խիտ թունել[1][2]։ Արդյունաբերական գնացքը այս ճանապարհով անցնում է օրը երեք անգամ[3]։

Թունելը ուխտագնացության վայր է սիրահար զույգերի և զբոսաշրջիկների համար։ Գոյություն ունի զբոսաշրջային առասպել, ըստ որի, եթե սիրահարված զույգերը անցնեն թունելով և երազանք պահեն, ապա այդ երազանքը կկատարվի[3]։ Որոշ նորապսակներ այստղ ծաղիկներ են տնկում, որպես իրենց զգացմունքների խորհրդանիշ։

2013 թվականի նոյեմբերի սկզբին զանգվածային լրատվության միջոցներում հաղորդագրություն հայտնվեց թունելում շախմատային հաջորդականությամբ 700 մետր երկայնքով, ծառերի պրոֆիլակտիկ հատումումների մասին[4], Դատախազությունը և Գոսէկոտեսչությունը գնահատել են հասցված վնասի չափը։ Կարծիք կար, որ հատումների արդյունքում «Սիրո թունելը» ոչնչացվել է։ Սակայն ըատ 2014 թվականի մայիսի տվյալների սրանք միայն ասեկոսեներ էին և իրականում թունելը դեռևս իր տեղում է։

Ճապոնացի ռեժիսոր Ակիյոշի Իմազակին 2014 թվականին նկարել է «Կլևան՝ Սիրո թունել» ռոմանտիկ դրաման։ Ֆլմի առաջին ցուցադրությունը եղել է 2014 թվականի նոյմբերի 23-ին Խանկայսկի միջազգային կինոփառատոնին, սակայն ֆիլմի պրեմիերան պլանավորված էր 2015 թվականին։ Ֆիլմի սյուժեն անմիջականորեն կապված էր ուկրաինական բնության հրաշքի հետ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Архиновости " «Тоннель любви». Клевань, Украина. — журнал об архитектуре и дизайне интерьеров
  2. Тунель кохання — ILoveUkraine: поділіться любов’ю до України
  3. 3,0 3,1 Tunnel of Love in Klevan, Ukraine, a Fairytale Train Track(անգլ.)
  4. «В Ровенском «Тоннеле любви» начали вырубать деревья // АиФ Украина». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել