Սիրո գավաթ
Սիրո գավաթ (անգլ.՝ loving cup), հին անգլիական ծիսակարգային անոթ և դրա հետ կապված ավանդույթ[1]։
Պատմություն
խմբագրելՍիրո գավաթը մեծ, ծանր գավաթ կամ բաժակ է, որը ի նշան սիրո և հավատարմության կամ հաշտության հաջորդաբար խմում էին երկու հոգի, միևնույն ժամանակ անհրաժեշտ էր ձեռքերը գավաթի բռնակների վրա պահել և դրա կափարիչը բացելը, հավանաբար միմյանց մոտ վստահություն առաջացնելու համար[2]։
Մարկ Տվենը սիրո գավաթի մասին («Արքայազնը և աղքատը»)
խմբագրելՍիրո գավաթը և դրա հետ կապված ծեսն ավելի հին է, քան Անգլիայի պատմությունը։ Ենթադրվում է, որ անգլիացիները թե՛ մեկը և թե՛ մյուսը փոխառել էին Դանիայից։ Անգլիայի պատմությունը դարերի խորքից ուսումնասիրելով կնկատեք, որ անգլիական և ոչ մի խնջույք չէր կազմակերպվում առանց սիրո գավաթի[3]։ Ահա թե ինչպես է բացատրվում դրա հետ կապված ծեսը։ Հին ժամանակներում, երբ բարքերը խիստ և դաժան էին, զգոնությունը պահանջում էր, որպեսզի խնջույքի երկու մասնակիցներն էլ, որոնք խմում էին սիրո գավաթից, զբաղեցրած լինեին իրենց երկու ձեռքերը, հակառակ դեպքում կարող էր կատարվել այն, որ մեկը սեր և հավատարմություն է խոստովանում, իսկ մյուսը՝ դանակահարի վերջինիս[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Loving cup». Encyclopaedia Britannica online. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
- ↑ Trophy Loving Cup
- ↑ «Trophy Loving Cup examples». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Loving Cup Ceremony». CelebrateIntimateWeddings.com. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- loving cup // Encyclopædia Britannica