Մինաս Սիրուն Իսոկեն Աշլի Վանիկի (Siroon Isoken Minas) (փետրվարի 22, 1991(1991-02-22), Նիգերիա), Նիգերիայում ծնված հայկական արմատներով բժշկուհի, պլաստիկ վիրաբույժ[1], «Շանթ» հեռուստաընկերությունով եթեր հեռարձակվող «Women's Сlub» նախագծի մասնակից։

Սիրուն Մինաս
Ծնվել էփետրվարի 22, 1991(1991-02-22) (33 տարեկան)
ԾննդավայրՆիգերիա
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և պլաստիկ վիրաբույժ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1991 թվականի փետրվարի 22-ին Նիգերիայում, կիսով չափ հայ, կիսով չափ անգլիացի Աշլի Վանիկի և նիգերուհի Ֆլորայի ընտանիքում։ Հայրը եղել է գինեկոլոգ-վիրաբույժ, մայրը՝ մաթեմատիկոս[2]։ Նրանք ծանոթացել են Նիգերիայում, որտեղ էլ ամուսնացել են։ 1994 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և Մեղիրում հիմնել հիվանդանոց։ 9 տարի անց ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Սիրունն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը գերազանցությամբ, մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ է, աշխատել է տարբեր բժշկական կենտրոններում։ Ներկայումս «Իդեն» էսթետիկ բժշկության կենտրոնի, «Սիրուն սքին բար» մաշկի խնամքի սրահների և «Ռութին» մաշկի խնամքի միջոցների բրենդի հիմնադիրն է և տնօրենը։

Սիրուն Մինասը նաև մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերությունով եթեր հեռարձակվող «Women's Сlub» նախագծի մի քանի համարներին[3]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացել է 2019 թվականի հունիսին[4] Ռաֆայել Վարդանյանի հետ, ունեն մեկ որդի՝ Վարդանը[5], և մեկ դուստր` Էսթերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, VIP Studio. «Սիրուն Մինաս. «Այո՛, հայ եմ». տեսանյութ». www.arevelk.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «Մի քիչ հայ, մի քիչ աֆրիկացի Վանիկը. «Ինքդ պետք է երազանք դառնաս»». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «Women's Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը կտրուկ փոխել է կերպարը (Լուսանկար)». operativ.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. ««Շքեղ զույգ»․ Սիրուն Մինասն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Սիրուն Մինասի որդու առաջին լուսանկարները». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել