Սիրոն, (չինարեն՝ 西戎), արևմտյան Չժոու դինաստիայի ընդհանուր հիշատակումն իր սահմանների արևմուտքում գտնվող ցեղերին։ Շանի դինաստիան կոչվում էր Ցիան (չինարեն՝ ) կամ Դի Ցիան (չինարեն՝ 氐羌)[1]: Ըստ լեգենդի, Յան կայսրից հետո այն եղել է տիբեթյան Հան և Ցյան ազգությունների նախնիներից մեկը[2][3]։ Պատերազմող պետությունների ժամանակաշրջանից հետո Սիրոնը փոխվեց, նկատի ունենալով Հան ազգությունից արևմուտք գտնվող տարբեր ոչ Հան էթնիկ խմբերին։ Չորս բարբարոսներից մեկն է։

Սինոցենտրիզմի չորս բարբարոսները

Ցինից առաջ խմբագրել

Ք.ա. 6000-4000 տարի առաջ Լոնգսի, Հըհուան և այլ շրջաններ կլիմայական խոնավությամբ և ջերմությամբ ամենահարմար շրջաններն էին։ Յանգշաոյի մշակույթի տարածումը, որը հիմնականում հենվում է չոր հողագործության վրա, մեծապես ընդլայնվել է։ Բնորոշ վայրերն են Դադիվանը Ցինանում, Սիշանփինը Տյանշույում, Շիճաո գյուղը, Գաոսիրոուն Լիսիանում, Նանծոուծիլիանգը Ցինյանում, Փինգլիանի տաճարները։ Միաոդիգոուի մնացորդները հայտնաբերվել են նաև Ցինհայի արևելքում գտնվող Սյունհուա կոմսությունում։ Յանգշաոյի մշակույթի մարդիկ, շարժվելով դեպի արևմուտք, ստեղծեցին Մածիայաոյի մշակույթը, որտեղ ներկայացված էին նրբագեղ խեցեղեն Հուանգշուեյ և Դաթոնգ գետերի ավազաններում։ Մաչանգի տեսակը, որը ներկայանում է ուշ Մածիայաոյի մշակույթի զարգացման ամենաբարձր մակարդակը, տարածված է դեպի արևմուտք, դեպի Ծյուցյուան՝ Հըսի միջանցքի արևմտյան վերջում, Անսի և այլ վայրեր, նույնիսկ բաշխված են դեպի հյուսիս, դեպի Թենգեր անապատ և Էծինա տարածք։ Գան և Ցին շրջաններում, հիմնականում նեոլիթյան դարաշրջանում, չոր գյուղատնտեսական մշակույթը, կորեկ տնկելը, գտնվում էր շարունակական և աստիճանաբար զարգացման վիճակում։ Չնայած Սիրոնը (西戎), Դոնգյին (東夷), Բեյդին (北狄), Նանմանը (南蠻]]) միասին կոչվում են որպես 4 բարբարոսներ, բայց իրականում և Սիրոնը և Բեյդին առաջացել են նույն աղբյուրից, ինչ աբորիգենները կենտրոնական հարթավայրերում[2]։

Երբեմն այն նաև կոչվում է Գուի Ռոնգ։ Վու Դիի 35-րդ տարում Չժոու թագավոր Ծին հարձակվեց արևմուտքում գտնվող Գուեյ Ռոնգի վրա և գերևարեց 12 թագավորներին։ Երգերի գրքում (詩經) հաճախ հանդիպում են էպոսներ, Չժոու դինաստիայի և Սիրոնի միջև պատերազմի մասին «Հեհե Նանճոնգ և հարձակումը Սիրոնի վրա» (赫赫南仲,薄伐西戎)։

Լեգենդն ասում է, որ Ցյուան Ռոնգը կայսրի հետնորդն է[4]։ Նա և բոլոր Ծի ազգանուն ունեցողները սերում են նույն նախնիներից[5][6]։

Չժոուի թագավոր Պինի (平) 21-րդ տարում Ցինի դուքս Վենը հաղթեց Սի Ռոնգին արևմուտք կատարած արշավանքով և վերականգնեց Չժոու դինաստիայի հին երկիրը։

Ցինի դուքս Մուի ժամանակ Սիրոնում կար 8 թագավորություն։ Այսինքն՝ Միենճու (緜諸) (այժմ Գանսուից արևելք), Գուն (緄) (այժմ Գանսուից արևելք), Չժայ և Լայճիրոն (翟、豲之戎) (այժմ Շանսիից հյուսիս), Ցիշան (岐山), Լիենշան (梁山) (այժմ Հանչենգի և Լուոչուանի միջև), Ծինգշույ և Ցիշույ (泾水、漆水)՝ Ցիցյուից հյուսիս (այժմ Նինսյանից հյուսիս-արևմուտք, Գանսու), Դալի (大荔) (այժմ Դալիի արևելլք՝ Շանսի), Վուշի (烏氏 )(այժմ Փինլիանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսուի և Նինսիայի հանգույցում, Գանսու), Ցյույան (朐衍) (այժմ Յանչիի տարածքը Նինսիայում)։ Դրանք բոլորը գտնվում են Լոնգշանի (陇山) մոտ (այժմ Լիուպան լեռը Նինսիայում)։ Նրանք բոլորը նվաճվեցին Ցինի դուքս Մուի կողմից։

Սիցիանը Սիրոնի մյուս ճյուղին էր պատկանում և զբաղվում էր հովվությամբ[7]։

Լեզվաբաններ Բայ Յիպինգը (白一平) և Շածիարը (沙加爾) վերակառուցեցին հին չինարենի արտասանությունը և կարծում էին, որ «Ռոնգ»-ը հին չինարենում արտասանվում է「*nuŋ」[8]:

Ցին և Հան դինաստիաներից հետո խմբագրել

Օտարերկրյա ռասսաները կամ երկրները Հան ազգության կողմից նշված են որպես «Սիրոն»։ Դրանք են Տույհուն (չինարեն՝ 吐谷渾), Տուբոն (չինարեն՝ 吐蕃), Յանցինը (չինարեն՝ 焉耆), Ցիուցին (չինարեն՝ 龜茲), Դավանը (չինարեն՝ 大宛), Կանծիուն (չինարեն՝ 康居國), Դացինը (չինարեն՝ 大秦國)[9], Նիփոլուոն (չինարեն՝ 泥婆羅), Դանգսիանգցյանը (չինարեն՝ 党項羌), Գաոչանգը (չինարեն՝ 高昌), Շուլեյը (չինարեն՝ 疏勒), Յութիենը (չինարեն՝ 于闐), Տյանչժուն (չինարեն՝ 天竺), Ծիբինը (չինարեն՝ 罽賓), Կանգգուոն (չինարեն՝ 康國), Բոսին (չինարեն՝ 波斯), Ֆուլոնգը (չինարեն՝ 拂菻), Դաշին (չինարեն՝ 大食)[10], Շիծին (չինարեն՝ 獅子), Յանցայը (չինարեն՝ 奄蔡), Հեդան (չինարեն՝ 嚈噠), Տուհուոլուոն (չինարեն՝ 吐火羅)[11], Ցյանգծուն (չինարեն՝ 吐火羅):

Ակադեմիական հետազոտություն խմբագրել

Թայվանագետ Յաոդաճոնգը (姚大中) կարծում էր, որ Սիրոնը վերանվանվել է Սիցիան (西羌), ըստ Հան դինաստիայի, որը Ցիան ժողովրդի նախահայրն է[12]։ Չինաստանի ժողովրդական հանրապետության գիտնական Հուանգ Լիեն[13] (黃烈) կողմնակից է, որ բոլոր Սիրոն էթնիկ խմբերը Ցիան էթնիկ խմբեր են։ Նման կարծիքներ ունեն Չինաստանի ժողովրդական հանրապետության գիտնական Ռան Գուանրոնը[14] (冉光榮), Չինաստանի ժաղավրդական հանրապետության գիտնաան Լյու Վըն Ցին[15] (劉文起) և այլոք։ Ծիեն Բո Ծանը (翦伯贊) կարծում էր, որ Ցյուանրոնը և Սիրոնի մյուս ցեղերը բոլորը սերում են Ցիան ժողովրդից[16]։ Չինաստանի ժաղավրդական հանրապետության գիտնական Լին Յունը (林澐) նշել է, որ Սիրոն ժողովուրդը սերել է նույն աբյուրից, ինչ աբորիգենները Չժոու դինաստիայի կենտրոնական հարթավայրերում[2][17][18], բայց ոչ մի կապ չունեն պատերազմող պետությունների ժամանակաշրջանից հետո Հու (胡) ժողովրդի տարբեր էթնիկ խմբերի հետ[18]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 劉寶才《先秦史》:「中原以西各部族方國被稱為西戎,始自西周,商代則稱為羌或氐羌。羌與姜相通,『在姓為姜,在種為羌』。……西戎與華夏族有同源關係。」頁77-78。
  2. 2,0 2,1 2,2 《农业类型的演变与戎狄族群的兴起》指出「晚商以前北方地区皆为华夏族群的活动地域,所谓『戎狄』族群应当是下一历史阶段里从华夏族群中分裂出去的一部分,因此,华夏与戎狄在血缘上本亦同源。」
  3. «汉族名称的来历». Արխիվացված է օրիգինալից 2018年6月7日-ին.
  4. 《山海經.大荒北經》:「大荒之中,有山名曰融父山,順水入焉。有人名曰犬戎。黃帝生苗龍,苗龍生融吾,融吾生弄明,弄明生白犬,白犬有牝牡,是為犬戎,」
  5. 《史記卷四.周本紀第四》:「周后稷,名弃。其母有邰氏女,曰姜原。姜原為帝嚳元妃。」
  6. 《史記卷一.五帝本紀第一》:「帝嚳高辛者,黃帝之曾孫也。」
  7. 《说文》称:“羌,西戎牧羊人也。从人从羊,羊亦声”;《风俗通义》也说:“羌,本西戎卑贱者也,主牧羊。故‘羌’从羊、人,因以为号。”
  8. Baxter, William H. and Laurent Sagart. 2014. Old Chinese: A New Reconstruction. Oxford University Press, {{ISBN|978-0-19-994537-5.
  9. 出自《晉書卷九十七.列傳第六十七.四夷.西戎》
  10. 出自《舊唐書卷一百九十八.列傳第一百四十八.西戎》
  11. 出自《太平御覽.四夷部》
  12. 姚大中《古代北西中國(中國史卷二)》,台灣:三民書局,1992年二版。
  13. 黃烈《中國古代民族史研究》,北京人民出版社,1987年出版。
  14. 冉光榮、李紹明、周錫銀等著《羌族史》,成都:四川民族出版社,1985年出版。
  15. 劉文起《王符〈潛夫論〉所反映之東漢情勢》,台北文史哲出版社,1995年出版
  16. 剪伯贊《先秦史》,北京:北京大學出版社,1990年
  17. 林沄《夏至戰國中國北方長城地帶遊牧文化帶的形成過程》
  18. 18,0 18,1 林沄《戎狄非胡论》

Գրականություն խմբագրել

  • (明)严从简著 《殊域周咨录》余思黎点校 中华书局 ISBN 71010006078
  • 原建军,实习生:李楠、郝成刚 探寻秦根 2005/02/07