Սիրիայի սփյուռքահայ երաժշտություն

Սիրիայի սփյուռքահայ երաժշտություն, այն զարգացվել է տեղի հայ երաժիշտների կողմից։ Նրանք աշխույժ գործունեություն են ծավալել այնտեղ։ Հիշարժան են «Առնո Բաբաջանյան», «Զվարթնոց», «Նարեկացի», «Քնար», «Մեսրոպ Մաշտոց» երգչախմբերը, «Ասլամագյան լարային քառյակը», «Սարդարապատ», «Ազատ Ղարիբյան» պարախմբերը և այլն։ Վահե Դեմիրճյանն ստեղծել է ժամանակակից երաժշտության «Թայջերս» (1968) խումբը, հեղինակ է կինոերաժշտության։ Պ. Աբաջյանը դասավանգել է Դամասկոսի կոնսերվատորիայում, ղեկավարել երգչախմբեր։ Երգչախմբեր է ղեկավարել նաև Ժ. Հսկենյանը, նվագախումբ՝ Վ. Պլքյանը։ Անվանի դաշնակահարուհիներ են Ա. Ատուրյանը, Լ. Սերայտարյանը, երգիչ-երգչուհիներ Հ. Թեմիզյանը, Կ. Տաղտևիրենյանը, Գրիգոր Ջանգյոզյանը և ուրիշներ։ Հալեպում գործում է Լիբանանի «Բարսեղ Կանաչյան» կոնսերվատորիայի մասնաճյուղը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։