Սիրիայի ռազմական կոչումներ

Սիրիայի արաբական հանրապետություն զինված ուժերում սահմանված է ռազմական կոչումների կուռ համակարգ։ Սպաների տարբերանշանները ցամաքային զորքերում և օդուժում միանման են։ Դրանք վառ կանաչ կամ սև գույնի ուսադիրի վրա դրված ոսկեգույն աստղեր և այլ տարբերանշաններ են ցամաքային զորքերում և կապույտ ուսադիրի վրա դրված ոսկեգույն աստղեր ու այլ տարբերանշաններ՝ օդուժում։

Սիրիայի զինված ուժերի դրոշը:

Սպայական կոչումները ստանդարտ են։ Դրանցից բարձրագույնը՝ «մուշիրը» բանակի գեներալի համազորն է, թեպետ իրականում նշանակում է «մարշալ» կամ «գեներալ-ֆելդմարշալ»։ Վերջին կոչումը մտցված է 1986 թվականին միայն Սիրիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարի համար։

Ծովուժի սպաների կոչումների տարբերանշանները ոսկե շերտեր են, որոնք կրվում են համազգեստի թևքերի ստորին մասի վրա։

Սիրիական ծովուժի բարձրագույն սպան համազոր է գեներալ-լեյտենանտ կոչմանը։

Ցամաքային զորքերի և օդուժի ենթասպայական կոչումները նշված են ձիթապտղագույն կանաչ վահանով, որը կրում են թևքի ստորին մասում։ Ստորին զինծառայողների՝ զինվորների և սերժանտների կոչումները նշված են ձախ թևքի վերևին մասում կրվող թևնիշների՝ շևրոնների տեսքով։

Ստորև բերված են Սիրիայի զինված ուժերի ռազմական կոչումները՝ ըստ զորատեսակների։

Ցամաքային զորքերի (բանակի) կոչումներ և տարբերանշաններ խմբագրել

 
Սիրիայի զինված ուժերի դրոշ:
 
Սիրիայի զինված ուժերի ցամաքային զորքերի Գնդապետ:
 
Սիրիայի զինված ուժերի ցամաքային զորքերի Գեներալ-մայոր:
Տարբերանշաններ
Ռազմական կոչում
Ռազմական կոչումն արաբերեն
Արաբերեն ռազմական կոչման տառադարձումը հայերեն
Շարքային جندي Ջունդի
  I կարգի շարքային
(ՀՀ ԶՈՒ-ում չկա)
جندي أول Ջունդի ավվալ
  Փոխջոկապետ
կամ՝ Եֆրեյտոր
عريف Արիֆ
  Կրտսեր ջոկապետ
կամ՝ Կրտսեր սերժանտ
رقيب Ռաքիբ
  Ջոկապետ
կամ Սերժանտ
رقيب أول Ռաքիբ ավվալ
  Ավագ ջոկապետ
կամ՝ Ավագ սերժանտ
رقيب ثاني Ռաքիբ թանի
  Կրտսեր փոխսպա՝
Մաստեր-սերժանտ
(ՀՀ ԶՈՒ-ում չկա)
مساعد Մուսաիդ
  Փոխսպա՝
Լիքվիդատոր
(ՀՀ ԶՈՒ-ում չկա)
مساعد ثاني Մուսաիդ թանի
  Ավագ փոխսպա՝
Զորագնդի կարգավար
(զորագնդային դիսպետչեր)
(ՀՀ ԶՈՒ-ում չկա)
مساعد أول Մուսաիդ ավվալ
  Ենթասպա ملازم Մուլյազիմ
  Դասակապետ՝
Լեյտենանտ
ملازم أول Մուլյազիմ ավվալ
  Վաշտապետ՝
Կապիտան
نقيب Նաքիբ
  Գումարտակապետ՝
Սեպուհ՝
Մայոր
رائد Ռաիդ
կամ
Ռաիս
  Փոխգնդապետ مقدم Մուքադդամ
  Գնդապետ عقيد Աքիդ
  Փոխզորավար՝
Զորապետ՝
Բրիգադի գեներալ(ՀՀ ԶՈՒ-ում չկա)
عميد Ամիդ
  Դեր-զորավար՝
Գեներալ-մայոր
اللواء Լիվա
  Փոխ-զորավար՝
Գեներալ-լեյտենանտ
فريق Ֆերիկ
  Զորավար՝
Գեներալ
فريق أول Ֆերիկ ավվալ
  Մարաջախտ՝
Մարշալ
مشير Մուշիր
Reference։ Uniforminsignia.org[1]

Սիրիայի ռազմածովային նավատորմի (ծովուժի) կոչումներ և տարբերանշաններ խմբագրել

 
Սիրիայի ծովուժի դրոշը:
Տարբերանշան Կոչում Արաբերեն Արաբերեն ռազմական կոչման տառադարձումը հայերեն
Նավաստի جندي أول Ջունդի ավվալ
3-րդ կարգի նավազ عريف Արիֆ
2-րդ կարգի նավազ رقيب Ռաքիբ
1-ին կարգի նավազ رقيب ثاني Ռաքիբ թանի
Գլխավոր նավազ رقيب أول Ռաքիբ ավվալ
3-րդ կարգի փոխսպա مساعد Մուսաիդ
2-րդ կարգի փոխսպա مساعد ثاني Մուսաիդ թանի
1-ին կարգի փոխսպա مساعد أول Մուսաիդ ավվալ
3-րդ կարգի նավասպա ملازم Մուլազիմ
2-րդ կարգի նավասպա ملازم أول Մուլազիմ ավվալ
1-ին կարգի նավասպա نقيب Նաքիբ
Դեր-նավապետ رائد Ռաիս
Փոխ-նավապետ مقدم Մուքադդամ
  Նավապետ عقيد Աքիդ
  Ծովապետ عميد Ամիդ
  Դեր-ծովակալ اللواء Լիվա
  Փոխծովակալ فريق أول Ֆերիք ավվալ
Reference։ Uniforminsignia.org[2]

Սիրիայի ռազմաօդային ուժերի (օդուժի) կոչումներ և տարբերանշաններ խմբագրել

 
Սիրիայի օդուժի դրոշ:
Տարբերանշան Կոչում Արաբերեն Արաբերեն ռազմական կոչման տառադարձումը հայերեն
1-ին դասի շարքային جندي أول Ջունդի ավվալ
Փոխջոկապետ՝ Կապրալ՝ Տասնապետ عريف Արիֆ
Կրտսեր ջոկապետ՝ Սերժանտ رقيب Ռաքիբ
Ջոկապետ՝ 2-րդ սերժանտ رقيب ثاني Ռաքիբ թանի
Ավագ ջոկապետ՝ Ավագ սերժանտ رقيب أول Ռաքիբ ավվալ
3-րդ դասի փոխսպա مساعد Մուսաիդ
2-րդ դասի փոխսպա مساعد ثاني Մուսաիդ թանի
1-ին դասի փոխսպա مساعد أول Մուսաիդ ավվալ
  Կրտսեր դասակապետ՝ կրտսեր լեյտենանտ ملازم Մուլազիմ
  Դասակապետ՝ 1-ին լեյտենանտ ملازم أول Մուլազիմ ավվալ
  Վաշտապետ՝ Կապիտան نقيب Նաքիբ
  Գումարտակապետ՝ Սեպուհ՝ Մայոր رائد Ռաիդ կամ ռաիս
  Փոխգնդապետ مقدم Մուքադդամ
  Գնդապետ عقيد Աքիդ
  Զորապետ عميد Ամիդ
  Դեր-զորավար اللواء Լիվա
  Փոխզորավար عماد Imaad
  Զորավար فريق Ֆերիք
Reference։ Uniforminsignia.org[3]

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • "Rank insignia - Army land forces". 2 August 2010. Retrieved 11 August 2012.
  • "Rank insignia - Naval forces". 2 August 2010. Retrieved 11 August 2012.
  • "Rank insignia - Air force & aviations". 2 August 2010. Retrieved 11 August 2012.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Rank insignia - Army land forces». 2010 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  2. «Rank insignia - Naval forces». 2010 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  3. «Rank insignia - Air force & aviations». 2010 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել