Սիրեցի, Կոնո, քո անուշ երգը…

«Սիրեցի, Կոնո, քո անուշ երգը…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], գրվել է 1898 թվականին։

Սիրեցի, Կոնո, քո անուշ երգը…
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Հրատարակվել է1898 թվական
ՎիքիդարանՍիրեցի, Կոնո, քո անուշ երգը…

Ստեղծման պատմություն խմբագրել

Վահան Միրաքյանը կարդալու համար իր «Լալվարի որսը» պոեմի նախնական տարբերակը տվեց Թումանյանին։ Պոեմի առաջին էջում գրված է ընդամենը 16 տողանոց մի «Նվեր»՝ «Մեզ սարեր ու ձորեր են բաժանում, մթին ու մռայլ, անդունդներով սև…» և այլն։ Իր այս երկու տողը Թումանյանը գրել է այդ էջի լուսանցքի ձախ երկարությամբ։

Ինքնագիրը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Վահան Միրաքյանի ֆոնդի 7-րդ համարում։

Առաջին անգամ հրապարակել է Վահան Միրաքյանը՝ 1929 թվականի հրատարակության «Լալվարի որսի» իր «Երկու խոսքում»։

Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի առաջին հատորում տպագրվել է ինքնագրից։

Կոնոն Վահան Միրաքյանի կեղծանունն է՝ Միր-Կոնո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 656.