Սիրանուշ Սահակյան

հայ իրավաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիրանուշ Ստեփանի Սահակյան (սեպտեմբերի 22, 1983(1983-09-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ[1]։

Սիրանուշ Սահակյան
 
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 22, 1983(1983-09-22) (40 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Սիրանուշ Սահակյանը ծնվել է 1983 թվականին Երևանում։ 2000-2004 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության բակալավրիատում, 2004-2006 թվականներին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ, 2006-2007 թվականներին՝ Էսսեքսի համալսարանի (Միացյալ Թագավորություն) իրավաբանական ֆակուլտետի մագիստրոս՝ «Մարդու իրավունքների միջազգային իրավունք» մասնագիտացմամբ։ 2009 թվականից մինչև օրս ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հայցորդ է` միջազգային իրավունք մասնագիտացմամբ[2][3]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2003-2005 թվականներին եղել է «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու-հետազոտող, 2005-2008 թվականներին՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության կրտսեր, այնուհետև առաջատար մասնագետ, 2007 թվականին՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի հետազոտող, 2008 թվականին՝ «Զոհրաբյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության միջազգային բաժնի ղեկավար, 2008-2009 թվականներին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Դատավարությունների մոնիթորինգային ծրագրի ղեկավար, 2009 թվականին՝ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, 2010 թվականին՝ Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի իրավախորհրդատու, 2011 թվականին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վարչական իրավունքի փորձագետ, 2010-2012 թվականներին՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու, 2010-2012 թվականներին՝ «Լեգելատա» իրավաբանական ընկերության գործընկեր-փաստաբան, 2009-2013 թվականներին՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ։ 2013 թվականի ապրիլի 4-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 30-ը եղել է ՀՀ Նախագահի ռեֆերենտ, 2014 թվականի հունվարի 9-ին նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ[1]։

Գիտա-կրթական գործունեություն խմբագրել

2009-2013 թվականներին դասավանդել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, 2012-2013 թվականներին՝ ՀՀ փաստաբանների դպրոցում, 2007 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնում։

Հեղինակ և համահեղինակ է բազմաթիվ աշխատությունների և գիտական հոդվածների, ինչպես նաև «Aggravates state responsibility and Obligations erga omnes» մենագրության։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, անդամներ
  2. «Ինչպիսի՞ կենսագրություն ունի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը».
  3. «Սիրանուշ Ստեփանի Սահակյան». www.ysu.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  4. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.