Սիրանուշ Նանագյուլյան
Սիրանուշ Գերասիմի Նանագյուլյան (մարտի 2, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբան-սնկաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2005)։
Սիրանուշ Գերասիմի Նանագյուլյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1997) և պրոֆեսոր (2005) |
Մասնագիտություն | բուսաբան-սնկաբան |
Աշխատանք | ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրել1989-1975 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում։ 1974 - 1975 թվականներին եղել է ԽՍՀՄ Էկոլոգիայի նախարարության «Բնության պահպանության կենտրոնական լաբորատորիայի», լաբորանտ, 1975 - 1995 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի ավագ լաբորանտ, գիտական աշխատող, ավագ գիտաշխատող, 1995 - 2005 թվականներին՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի առաջատար գիտական աշխատող, դոցենտ, 2005 թվականից՝ ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։
1975 թվականից Ռուսաստանի Բուսաբանական ընկերության անդամ է, 1998 թվականից՝ ՀՀ Ագրարային համալսարանի մասնագիտական խորհրդի անդամ, 1999 թվականից՝ Հայաստանի Բուսաբանական ընկերության անդամ, 2004 թվականից՝ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ, 2004 թվականից՝ Հայաստանի Սնկաբանների ընկերության նախագահ, 2008 թվականից՝ Հայաստանի «Կենսատեխնոլոգիա» ՀԿ անդամ, 2009 թվականից՝ ԵՊՀ «Գիտական տեղեկագիր» հանդեսի խմբագրության անդամ, 2010 թվականից՝ Սնկերի պահպանման եվրոպական խորհրդի հիմնադիր-անդամ[1]։
Գործունեություն
խմբագրելԱշխատանքները վերաբերում են ՀՀ ուտելի, թունավոր և տնտեսական նշանակություն ունեցող սնկերի կարգաբանության, ֆլորիստիկայի, կենսաքիմիայի և դրանց օգտագործման հարցերին։ Մշակել է սնկերի արհեստական աճեցման նոր անթափոն տեխնոլոգիաներ[2]։
Պարգևներ
խմբագրել- ԵՊՀ-ի ոսկե մեդալ, 2009
- ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալ, 2011
Երկեր
խմբագրել- Нанагюлян С.Г., Согоян Е.Ю, Aнтракноз клевера в Aрмении, Иммунология, аллергология, инфектология. 2010. N 1. C. 121
- Թամանյան Կ., Ֆայվուշ Գ., Քալաշյան Մ., Աղասյան Ա., Նանագյուլյան Ս., Վարդանյան Ժ., ՀՀ Կարմիր գրքի էջերից, Երևան. 2010, 45 էջ
- Nanagulyan S.G., Margaryan L.V., Gasparyan A.H., Fungal Biodiversity and conservation in Arzakan-Meghradzor reservation, Armenia, 9th International Mycological Congress: The biology of fungi. Edinburgh, Scotland. 2010, p. 63
- Նանագյուլյան Ս. Գ., Մարգարյան Գ. Գ., Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժանգասնկերի խմբավորումն ըստ տեր-բույսերի, Հայաստանի կենսաբ. հանդես. 2009. Հատոր 61, N 1. Էջ 65-68
- Ավագյան Ք. Գ., Պողոսյան Ա. Վ., Նանագյուլյան Ս. Գ., Կարապետյան Ն. Հ., Բարձրակարգ բույսերի դասակարգումը (Սպորավոր բույսեր և մերկասերմեր), ԵՊՀ հրատարակչ. Երևան, 2009. 34 էջ
- Нанагюлян С.Г., Шляпочные грибы Армении (Агарикоидные базидиомицеты), Ереван:Изд-во “Лимуш”. 2008. 121 с.
- Նանագյուլյան Ս. Գ., Աբրահամյան Ջ. Հ., Հայաստանի բնաշխարհ, Հրատ.` «Տիգրան Մեծ», հ. 3. 2006, 692 էջ
- Աբրահամյան Ջ. Հ., Նանագյուլյան Ս. Գ., Ամիրյան Ա. Ա., Ֆիտոպաթոլոգիա ուսումնամեթոդական ձեռնարկ, ԵՊՀ հրատարակչ., Երևան, 2004. 66 էջ
- Нанагюлян С.Г., Осипян Л.Л., Конспект макроскопических грибов Армении. Гастеромицеты, Изд-во ЕГУ, Ереван, 2000. 52 с.
- Нанагюлян С.Г., Таслахчьян М.Г., Макромицеты Дилижанского и Хосровского заповедников Армении, Изд-во ЕГУ, Ереван, 1991, 200 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սիրանուշ Նանագյուլյանի մասին ԵՊՀ կայքում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.