Սինոպսիս (ամսագիր)

գիտական պարբերական

«Սինոպսիս» («Synopsis»), գիտական պարբերական։

Սինոպսիս
Տեսակպարբերական
Հիմնադրվել է1992-1997
Հրատարակիչ«Էյդոս» կենտրոն
Հրատարակման վայրԵրևան

Պատմություն խմբագրել

Հումանիտար և սոցիալական հետազոտությունների «Էյդոս» կենտրոնի հրատարակություն։

Լույս է տեսել 1992–1997 թվականներին (պարբերական 1–7) Երևանում։

Խմբագիրներ՝ Օլեգ Գաբրիելյան, Վլադիմիր Օսիպով։

ՀՀ-ում առաջին անկախ վերլուծական պարբերականներից է։ Հրատարակել է անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն ուսումնասիրություններ՝ արդի հայ և համաշխարհային գիտության ու հասարակության հիմնախնդիրների, սոցիոլոգիայի, փիլիսոփայության, կրթության, մշակութաբանության հարցերի վերաբերյալ։

Տպագրել է նաև անվանի գիտնականներ Չ. Գլենի և Դ. Ուելշի (ԱՄՆ), Յ. Պիետարինեի և Յ. Ռայկկայի (Ֆինլանդիա), Ս.Բրուկքի (Մեծ Բրիտանիա) հոդվածները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։