Բացել գլխավոր ցանկը

Սինանթրոպոս (ուշ լատիներեն․ Sina -Չինաստան ), պեղածո հնագույն մարդկանց ներկայացուցիչ, որի կմախքի մնացորդներն առաջին անգամ հայտնաբերվել են Չինաստան, 1920-ական թթ․, Կոցետանգ քարայրում (Պեկին մոտ 45 կմ հարավ-արևմուտք)։

Այստեղ պեղումների ընթացքում (մինչև 1907-ը) գտնվել են գանգերի ու ստորին ծնոտների մնացորդներ, վերջավորությունների, ոսկորներ, տարբեր սեռի ու տարիքի անհատների ավելի քան 60 ատամ, ինչաես նաև քարե պարզունակ գործիքներ։ Մարդաբանորեն նման է պիթեկանթրուցոսին, սակայն ունի ավելի մեծ գանգ (միջինը՝ 1040 սմ³) և լայն ճակատ։ Մոխրի ու ածխի կուտակումները, կենդանիների այրված ոսկորները վկայում են այդ մարդկանց՝ կրակից օգտվելու մասին։ Սինանթրոպոսը գոյություն է ունեցել մինդելյան սառցապատման վերջում կամ մինդելիսյան միջսառցադաշտային ժամանակաշրջանում, բացարձակ վաղեմությունը՝ մոտ 400 հզ տարի։ Պեկինյան Սինաթրոպոսի կողքին, ըստ 1963-ին Լանտյան նահանգում հայտնաբերված ստորին ծնոտի, գիտնականներն առանձնացնում են Սինանթրոպոսի առավել հին՝ լանտյանյան տեսակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 386 CC-BY-SA-icon-80x15.png