Սիմֆոնիա № 45 (Հայդն)

Յոզեֆ Հայդնի սիմֆոնիաներից

Յոզեֆ Հայդնի 45րդ սիմֆոնիան գրված ֆա մինորում, որը հայտնի է նաև որպես "հրաժեշտի Սիմֆոնիան" (գերմ.՝ Abschieds-Symphonie; ժամանակակից ուղղագրությունը՝ գերմ.՝ Abschiedssinfonieէ ), գրվել է 1772 թվականին[1]։ Սովորական կատարումը սիմֆոնիայի տևում է մոտ քսանհինգ րոպե։

Սիմֆոնիա № 45
Ձևերաժշտական գործ/ստեղծագործություն
ԿոմպոզիտորՅոզեֆ Հայդն
Ստեղծման տարեթիվ1772
Կատալոգի համարI:45
Տոնայնությունֆա դիեզ մինոր

Պատմություն խմբագրել

Ավելի ուշ հասակում Հայդնը պատմել է իր կենսագիրներին, թե ինչպես է գրել հրաժեշտի սիմֆոնիան։ Այն ժամանակ Հայդնի հովանավոր Նիկոլայ I Էսթէրհազի արքայազնը իր բոլոր պալատական երաժիշտների հետ իր սիրելի պալատոպմ էր Էսթերհազում։ Նրանք այնտեղ ավելի երկար էին մնացել, քան սպասվում էր և երաժիշտների մեծ մասը ստիպված էին եղել թողնել իրենց կանանց Էյզենշտատում։ Ցանկանալով վերադառնալ՝երաժիշտները դիմել էին իրենց ղեկավարին օգնության խնդրանքով։ Հայդնը, ուղղակի խնդրանքի փոխարեն իր ցանկությունն արտահայտեց երաժշտության միջոցով՝գրելով հրաժեշտի սիմֆոնիան, որի վերջին ադաժիո հատվածում երաժիշտները հերթականությամբ հանգցնում են իրենց մոմերն ու հեռանում այնպես, որ համերգի վերջում մնում են երկու ջութակ՝Հայդնը և իր նվագակցողը[2]։

Երաժշտություն խմբագրել

Բանալի խմբագրել

Սիմֆոնիան գրված է F մինորում ։ Ըստ Վեբսների, այն ընտրություն արտասովոր էր, քանի որ հրաժեշտի սիմֆոնիան միակն է 18-րդ դարում գրված սիմֆոնիաների ցանկում, որը գրվել է տվյալ բանալիում[3]։

Սիմֆոնիա չի կարող կատարվել առանց հատուկ սարքավորումների գնման։ 1772 թվականի Հոկտեմբերի 22-ին Հայդնը կարգադրություն է ստորագրել վոլտորնաների համար (պահպանվել է Էսթերհազի արխիվներում) երկու հատուկ կորաձև փափկացուցիչների (գերմ.՝ Halbthönige Krummbögen) օգտագործման համար։ Դա մի փոքր երկարացնում էր վոլտորնայի ձայնը և թույլ էր տալիս գործիքն օգտագործել սովորականից կես տոն ներքև։ Այն ժամանակվա վոլտորնաները առանց փականների էին և պիտի հարմարեցվեին տվյալ բանալիին։

Մասեր խմբագրել

Ստեղծագործությունը գրված է երկու հոբոյի, ֆագոտի, երկու վոլտորնայի և լարային գործիքների համար։(երկու մաս ջութակների, ալտերի, թավջութակների և կոնտրոբասների).

  1. Allegro assai, 3
    4
    time
  2. Adagio in A major, 3
    8
    time
  3. Menuet e Trio in F major: Allegretto, 3
    4
    time
  4. Finale: Presto, 2
    2
    time – Adagio (Presto in F minor, Adagio in F major), 3
    8
    time

I. Ալլեգրո

II. Ադաժիո լյա մաժոր Հոբոյ III. Մենուետ տրիոյի համար ֆա մաժորում, ալլեգրետտո

IV. վերջնամաս՝պրեստո, ադաժիո

 

Ընդունելության խմբագրել

Այս սիմֆոնիան Հայդնի ավելի վաղ աշխատանքներից ամեահայտնին է։ Հայդնը ինքը մեջբերել է այն սիմֆոնիա թիվ 85ի բացման հատվածում, ենթադրելով, որ նա գիտեր, որ իր լսարանը կհասկանա[4]։ Երաժշտագետ Ջեյմս Վեբստերի կարծիքով աշխատանքը արժանի է փառքի, ոչ այնքան իր ստեղծման անեկդոտիկ պատմության համար, որքան իր առանձնահատուկ հնչեղության համար։ Վերջինս մի հսկայական գիրք է նվիրել դրան՝ վերլուծելով ամենայն մանրամասնորեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ethan Mordden, A Guide to Orchestral Music: The Handbook for Non-Musicians. New York: Oxford University Press (1980): 81–82.
  2. Վեբստերը (1991:3)
  3. Բերնարդ Հարիսոնը, Հայդնը։ 'Փարիզյան' Սիմֆոնիայի. Cambridge: Քեմբրիջի Համալսարանի Հրատարակչություն (1998)։ 88

Հղումներ խմբագրել

  • Gotwals, Vernon (1961) Haydn: Two Contemporary Portraits. Milwaukee: University of Wisconsin Press. Contains the translated text of both Dies and Griesinger's early biographies.
  • Webster, James (1991) Haydn's "Farewell" Symphony and the Idea of Classical Style. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-38520-2.
  • Կաղապար:IMSLP2