Հովսեփ Սիմոնյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովսեփ Կորյունի Սիմոնյան (հունվարի 4, 1961(1961-01-04), Լեռնակերտ, Արթիկի շրջան), հայ պետակա գործիչ, Շիրակի մարզպետ (պաշտոնը ստանձնել է 2016 թվականի մարտի 9-ից), ՀՀ ՔԾ 1-ին դասի խորհրդական։

Հովսեփ Կորյունի Սիմոնյան
Ծնվել էհունվարի 4, 1961(1961-01-04) (63 տարեկան)
ԾննդավայրԼեռնակերտ, Արթիկի շրջան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՏյումենի պետական համալսարան (1987)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատանքՇիրակի մարզպետ
ԱմուսինՍիմոնյան Հասմիկ Գուրգենի
Զբաղեցրած պաշտոններGovernor of Shirak?
ԿուսակցությունՀայ հեղափոխական դաշնակցություն
Երեխաներ2

Կենսագրություն խմբագրել

Հովսեփ Սիմոնյանը ծնվել է 1961 թվականի հունվարի 4-ին Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում։ 1979- 1981 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Արցախյան պատերազմի մասնակից է։ Ամուսնացած է (կինը՝ Սիմոնյան Հասմիկ Գուրգենի, ծնվ. 18.07.1962), ունի մեկ որդի (Սիմոնյան Կորյուն Հովսեփի, ծնվ.10.12.1984), մեկ դուստր (Սիմոնյան Աննա Հովսեփի, ծնվ.22.08.1988) և երկու թոռնիկ։ Արցախյան պատերազմի մասնակից է։ 2012 թվականին Հովսեփ Սիմոնյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու է առաջադրվել։

Կրթություն խմբագրել

  • 1968-1978 թթ.՝ Երևանի պետական համալսարանին կից ֆիզմաթ. դպրոց
  • 1982-1987 թթ.՝ ՌԴ Տյումենի պետական համալսարան - ֆիզիկոս-մանկավարժ
  • 2007 թ.՝ Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան (ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում) - տնտեսագիտության բակալավր

Գործունեություն խմբագրել

  • 1987-1988 թթ.՝ Մարալիկի Բամբակամանվածքային ֆաբրիկա` ինժեներ
  • 1988-1991 թթ.՝ Լենինականի քաղսովետի գործկոմ` առողջապահության բաժնի տնտեսագետ
  • 2000-2002 թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետարան` արդյունաբերության զարգացման աջակցության վարչության պետ
  • 2002-2009 թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ` ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ
  • 2009-2016 թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ` ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ
  • 2016 թ. մարտից` Շիրակի մարզպետ

Կուսակցական պատկանելիություն խմբագրել

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Պարգևներ և շքանշաններ խմբագրել

  • ԼՂՀ նախագահի 2008 թ. թիվ 55 հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
  • ՀՀ պաշտպանության նախարարի հրաման N 567 27.05.2015 թ. պարգևատրվել է «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով
Նախորդող
Ֆելիքս Ցոլակյան
Շիրակի մարզպետ
Հովսեփ Սիմոնյան

09 մարտի 2016 -
Հաջորդող
-

Արտաքին հղումներ խմբագրել

ՀՅԴ-ն առաջադրել է Շիրակի մարզպետի թեկնածու

Աղբյուրներ խմբագրել