Սիմի
Սիմի (հուն․՝ Σύμη), Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում՝ Դոդեկանեսյան կղզիների կազմում:
Սիմի
հուն․՝ Σύμη | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Կղզեխումբ | Դոդեկանեսյան կղզիներ | |
Ջրատարածություն | Եգեյան ծով | |
Մակերես | 58,1 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 616 մ | |
Բնակչություն (2001) | 2606 մարդ | |
Բնակչության խտությունը | 44,854 մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
Մի քանի անմարդաբնակ կղզիների հետ միասին ձևավորում է Սիմիի դիմոսը, որը վարչականորեն մտնում է Դոդեկանես նոմոսի կազմի մեջ[1]:
Կղզին զբաղեցնում է 58.1 կմ² տարածք: Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 2606 մարդ[2][3]:
ԱշխարհագրությունԽմբագրել
Կղզին գտնվում է Եգեյան ծովի հարավարևելյան մասում՝ Փոքր Ասիայի (Թուրքիա) ափից 9 կմ հեռավորության վրա:
Այն գտնվում է Հռոդոսից 23 կմ դեպի հյուսիս՝ քաղաքամայր Աթենքից 400 կմ հեռավորության վրա: Հիմնական մակերևույթը լեռնային է: Ամենաբարձր լեռնագագաթը գտնվում է ծովի մակարդակից 616 մետր բարձրության վրա:
Քաղցրահամ ջրի պաշարներ կղզու տարածքում չեն հայտնաբերվել:
Կղզու բնակչության հիմնական մասը կենտրոնացված է համանուն քաղաքում, որը գտնվում է Սիմիի հյուսիսում: Կղզու տարածքում կան մոտ 200 վանքեր և մատուռներ: Առավել հայտնի է Հրեշտակապետ Միքայելին նվիրված վանքը, որը գտնվում է կղզու հարավային ափին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Kallikratis law Greece Ministry of Interior (հուն.)
- ↑ Hellander Paul, Kate Armstrong (2006)։ Greece։ Lonely Planet։ էջ 535։ ISBN 978-1-74059-750-0
- ↑ O'Brien Murrough (2003-04-27)։ «On Symi, parties go off with a bang»։ The Independent։ Վերցված է 2009-09-20
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք (անգլերեն) (հուն.)
- Լուսանկարներ կղզուց
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիմի կատեգորիայում։ |