Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմեոն (այլ կիրառումներ)

Սիմեոն (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), հայ մանրանկարիչ։ Ապրել է 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբներին, Նախիջևանում։ Հայտնի է 1304 թվականին պատկերազարդած և կազմած Ավետարանով (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ № 3722)։ Ձեռագրում տերունական պատկերներով ամբողջական թերթեր չկան, լուսանցքներում խորհրդանիշի հասցված հակիրճությամբ տրված են «Մկրտություն»-ը, «Խորհրդավոր ընթրիք»-ը, «Մուտք Երուսաղեմ»-ը և այլն։ Արտակարգ հարուստ են անվանաթերթերն ու լուսանցազարդերը։ Պատկերների հետաքրքիր ձևերն ու վառ, լուսավոր գույները ողջ ձեռագիրը համակում են տոնական, կենսախինդ տրամադրությամբ։

Մանրանկարիչ Սիմեոնի պատկերազարդած և կազմած Ավետարանը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 371