Սիմեոն Նվանկվո

նիգերիացի ֆուտբոլիստ

Սիմեոն Նվանկվո (անգլ.՝ Simeon "Simy" Tochukwu Nwankwo, մայիսի 7, 1992(1992-05-07)[1][2][3], Օնիչա, Անամբրա, Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, «Կրոտոնե» ակումբի և Նիգերիայի հավաքականի հարձակվող։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Սիմեոն Նվանկվո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Նիգերիա
Մականուն Simy
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1992(1992-05-07)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Օնիչա, Անամբրա, Նիգերիա
Հասակ 198 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Կրոտոնե
Համար 99
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2013 Պորտուգալիա Պորտիմոնենսի 56 (16)
2013-2016 Պորտուգալիա Ժիլ Վիսենտե 88 (29)
2016—մ.հ. Իտալիա Կրոտոնե 43 (10)
Ազգային հավաքական
2018—մ.հ. Նիգերիա Նիգերիա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15 մայիսի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 7 հուլիսի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Նվանկվոն պորտուգալական «Պորտիմոնենսի» ակումբի սան է։ 2011 թվականի օգոստոսի 21-ին «Մորեյրենսե» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Սեգունդա լիգայում[4]։ Օգոստոսի 27-ին «Նավալ» ակումբի դեմ խաղում Սիմեոնը խփել է իր առաջին գոլը «Պորտիմոնենսի» ակումբի կազմում[5]։ 2013 թվականին Նվանկվոն տեղափոխվել է «Ժիլ Վիսենտե» ֆուտբոլային ակումբ։ Օգոստոսի 18-ին «Ակադեմիկա» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[6]։ 2014 թվականի սեպտեմբերի 28-ին «Բոավիշտա» ակումբի դեմ խաղում Սիմեոնը խփել է իր առաջին գոլը «Ժիլ Վիսենտե» ակումբի կազմում[7]։ 2015 թվականին ակումբը դուրս է մնացել էլիտայից, սակայն Նվանկվոն մնացել է թիմում։ Հաջորդ մրցաշրջանում Սիմեոնը 20 գոլով դարձել է Սեգունդա լիգայի լավագույն ռմբարկու։

2016 թվականի ամռանը Նվանկվոն տեղափոխվել է իտալական Կրոտոնե ֆուտբոլային ակումբ։ Օգոստոսի 21-ին «Բոլոնյա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[8]։ Սեպտեմբերի 26-ին «Ատալանտա» ակումբի դեմ խաղում Սիմեոնը խփել է իր առաջին գոլը «Կրոտոնեի» կազմում[9]։

Միջազգային կարիերա խմբագրել

2018 թվականի մայիսի 28-ին կայացած Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի դեմ ընկերական խաղում Նվանկվոն կատարել է իր նորամուտը Նիգերիայի հավաքականի կազմում[10]:.

2018 թվականին Նվանկվոն մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Խորվաթիայի[11] և Արգենտինայի[12] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ խմբագրել

Անհատական

  • Սեգունդա լիգայի լավագույն ռմբարկու (20 գոլ) – 2015/2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Մորեյրենսե VS. Պորտիմոնենսի 2:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 21.
  5. «Պորտիմոնենսի VS. Նավալ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 27.
  6. «Ժիլ Վիսենտե VS. Ակադեմիկա Կոիմբրա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 18.
  7. «Բոավիշտա VS. Ժիլ Վիսենտե 3:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 28.
  8. «Բոլոնյա VS. Կրոտոնե 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 21.
  9. «Կրոտոնե VS. Ատալանտա 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 26.
  10. «Նիգերիա VS. Կոնգոյի ԴՀ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 28.
  11. «Խորվաթիա VS. Նիգերիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  12. «Նիգերիա VS. Արգենտինա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Նվանկվո» հոդվածին։